Մեկնարկում է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի մրցույթը
2019 թվականին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը տարիներ շարունակ ճանապարհ է հարթում հայ պատանի տաղանդավոր երաժիշտների համար, աջակցում է նրանց կրթության, զարգացման, միջազգային հարթակներում ներկայանալու հարցում։
Հիմնադրամի միջոցով իրականացվում է «Հայ վիրտուոզներ» կրթական ծրագիրը, որն էլ հայտարարում է իր հերթական մրցույթի մասին։ 10–16 տարեկան հայ պատանի երաժիշտներն ունեն բացառիկ հնարավորություն՝ դառնալու երաժշտական մեծ ընտանիքի անդամ։ Եվ այսպես՝ տրված է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ»՝ 2026 թվականի կրթական և զարգացման ծրագրի մրցույթի մեկնարկը։
Ծրագրի ընդունելությունն իրականացվում է ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ (ոչ ազգային նվագարաններ), դաշնամուր, տավիղ և սաքսոֆոն գործիքների գծով։ Կրթական ծրագիրն ունի 7 ուղղություն՝ վարպետության դասեր և դասախոսություններ, կրթական ուղևորություն արտերկիր, օտար լեզվի դասեր, բեմական փորձ, այցելություն համերգների, թանգարանային այցեր և կրթաթոշակ։
Հիմնադրամի կրթաթոշակառուները կրթական բեղուն ճանապարհ են անցնում։ Զարգացնում են իրենց ներուժը, կատարելագործում հմտությունները, շփվում միջազգային ճանաչում ունեցող և փորձառու երաժիշտների հետ։ Կարևոր ճանապարհի ավարտին պատանի երաժիշտները կդառնան ամենաիրական վիրտուոզներ։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է փետրվարի 11-ը։
Դիմելու կարգին ծանոթանալու և մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հղումով։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...