Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

ԱրարատԲանկն ամփոփել է Mastercard-ի հետ իրականացված «Ուղղությունն ընտրում ես դու» ակցիան

Ամփոփվել է ԱրարատԲանկի և Mastercard-ի հետ համատեղ «Ուղղությունն ընտրում ես դու»  ակցիան, որի շրջանակում Mastercard World Travel քարտապանները 2025թ․ նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը իրականացնելով առնվազն 10 անկանխիկ գործարք՝ հնարավորություն ունեին մասնակցելու, հաղթելու և ընտրելու իրենց նախընտրած ճամփորդական ուղղությունը։ 

Ակցիայի շրջանակում Mastercard World Travel քարտով յուրաքանչյուր 10 անկանխիկ գործարքի համար քարտապանները ստացել են ակցիայի մասնակցության 1 կտրոն և երկու հոգու համար նախատեսված 5 ուղևորության փաթեթներից մեկը շահելու հնարավորություն։

Ակցիան ամփոփվել է ԱրարատԲանկի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում՝ 2026թ․ հունվարի 15-ին ուղիղ հեռարձակմամբ։ Հեռարձակման նախօրեին ակցիայի մասնակիցները SMS-հաղորդագրության միջոցով ստացել են իրենց մասնակցության համարն ու կուտակած կտրոնների թիվը։ Ակցիայի հաղթողներն ընտրվել են պատահականության սկզբունքով` ուղիղ հեռարձակման ընթացքում։ 

Mastercard-ի և ԱրարատԲանկի համագործակցությունը միտված է քարտապանների համար ավելի մեծ արժեք ստեղծելուն՝ միավորելով հարմարավետ վճարումները, պրեմիում արտոնությունները և հիշվող փորձառությունները։ «Ուղղությունն ընտրում ես դու» արշավը դրա վառ օրինակն է, երբ պարզապես ամենօրյա գնումները կարող են վերածվել ճամփորդության՝ քարտապանի նախընտրած ուղղությամբ։ ԱրարատԲանկի Mastercard World քարտապանները հնարավորություն ունեն օգտվել մի շարք պրեմիում առաջարկներից՝ հյուրերի հետ միասին մուտք գործել օդանավակայանների բիզնես սրահներ, առանց հերթերի անցնել անվտանգության ստուգման գոտիները, օգտվել անվճար ռոումինգից և այլ առավելություններից, որոնք ճանապարհորդությունը դարձնում են ավելի հարմարավետ և լիարժեք։

«Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծում է Mastercard-ի և ԱրարատԲանկի ընդհանուր նպատակը՝ զարգացնել անկանխիկ վճարումները և առաջարկել լուծումներ, որոնք համադրում են անվտանգությունը, հարմարավետությունը և դրական էմոցիաները՝ քարտապանների առօրյայում և ճանապարհորդությունների ընթացքում։ Մենք շարունակելու ենք իրականացնել նման նախաձեռնություններ՝ նպատակ ունենալով ԱրարատԲանկի Mastercard քարտապանների համար ստեղծել առավել արժեքավոր, ժամանակակից և ոգեշնչող փորձառություններ»,- ասել է Mastercard-ի հայաստանյան ներկայացուցիչ Արսենյա Էլչյանը։

ԱրարատԲանկի Մարքեթինգի բաժնի պետի պաշտոնակատար Գարեգին Գալուստովի խոսքով, սա ԱրարատԲանկի և Mastercard-ի հերթական հաջողված արշավն էր։ Ակցիան միտված էր ԱրարատԲանկի Mastercard World Travel քարտապանների համար նախատոնական շրջանի քարտային գործարքները դարձնելու ավելի հաճելի, իսկ քարտապանների ակտիվ մասնակցությունն այս ակցիային կրկին փաստեց ԱրարատԲանկի իրականացվող արշավների նկատմամբ հաճախորդների բարձր հետաքրքրության մասին։

«Mastercard-ի հետ համատեղ իրականացված այս ակցիան առավել տարբերվող էր․ ԱրարատԲանկի World Travel քարտապանները թե՛ ճամփորդական փաթեթ շահելու, թե՛ իրենց ցանկալի ճամփորդական ուղղությունն ինքնուրույն ընտրելու հնարավորություն էին ստացել»,- նշել է ԱրարատԲանկի Մարքեթինգի բաժնի պետի պաշտոնակատար Գարեգին Գալուստովը։

Հիշեցնենք, որ Mastercard Word Travel քարտ կարող եք պատվիրել նաև առցանց՝ հետևյալ հղումով կամ անմիջապես ԱրարատՄոբայլ հավելվածում։ Բանկի հատուկ առաջարկներին ծանոթացեք պաշտոնական կայքում,  մասնաճյուղերում կամ զանգահարեք +374 10 59 23 23:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։