Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

ՎՏԲ-Հայաստան բանկը թողարկել է MIR Travel քարտը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարմար վճարումների և փոխանցումների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է MIR Travel բազմարժութային քարտը, որը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր պարբերաբար ուղևորություններ են կատարում դեպի Ռուսաստան, աշխատում կամ սովորում են այնտեղ: Նոր պրոդուկտն ապահովում է միջոցների հասանելիություն երկու արժույթներով, հարմարավետ անկանխիկ վճարումներ և շահավետ միջազգային փոխանցումներ:

MIR Travel-ը բազմարժութային քարտ է․ քարտապաններին միաժամանակ հասանելի են հաշիվներ ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով: Այն թույլ է տալիս ճկուն կառավարել միջոցները և կատարել գործարքներ՝ առանց լրացուցիչ փոխարկումների:

MIR Travel քարտի հիմնական առանձնահատկությունը կից քարտն է՝ հիմնական քարտի նույն հաշիվներով (մինչև 2 քարտ): Հաճախորդները կարող են քարտն անվճար համալրել ՌԴ ռուբլով Ռուսաստանում, իսկ կից քարտի քարտապանններն՝ ակնթարթորեն կից քարտից գումար հանել ՀՀ դրամով Հայաստանում: Քարտից քարտ փոխանցումները և ՌԴ տարածքում բոլոր բանկոմատներով կանխիկի մուտքագրումը հասանելի են շուրջօրյա և առանց միջնորդավճարի, ինչը ծառայությունը դարձնում է առավել շահավետ և հարմար:

MIR Travel-ով վճարումները հասանելի են Ռուսաստանի ողջ տարածքում՝ թույլ տալով հաճախորդներին ազատ օգտագործել այն ապրանքների և ծառայությունների դիմաց անկանխիկ վճարումների համար՝ ներառյալ գնումներն ինտերնետ միջավայրում:

«Մենք նկատում ենք շահավետ և հարմար ֆինանսական լուծումների նկատմամբ մեծ պահանջարկ այն հաճախորդների կողմից, որոնց կյանքը, աշխատանքը կամ ուսումը կապված են Ռուսաստանի հետ։ MIR Travel քարտը համախմբում է նման օգտատերերի հիմնական կարիքները՝ անկանխիկ վճարումներ, անվճար փոխանցումներ և միջոցների շուրջօրյա հասանելիություն: Մեր նպատակն է ապահովել առավելագույն հարմարավետություն ամենօրյա ֆինանսական գործարքների իրականացման ժամանակ՝ անկախ գտնվելու երկրից»,  – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի -  Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Քարտի ձևակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ, իսկ երրորդ անձի անունով կից քարտ բացելու դեպքում՝ նրա անձը հաստատող փաստաթուղթը:

Միջոցները հնարավոր է արագ կառավարել Մոբայլ բանկ հավելվածի միջոցով, որը հասանելի է հաճախորդին իրեն իսկ հարմար լեզվով՝ ցանկացած պահի ապահովելով ֆինանսների լիարժեք վերահսկողություն:

MIR Travel քարտ կարելի է պատվիրել անմիջապես Բանկի կայքում, ինչպես նաև զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով, կամ ձևակերպել Բանկի ցանկացած մասնաճյուղում: Սակագների և սպասարկման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: