Ռուսաստանից Չինաստան ոսկու ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը անցած տարի Ռուսաստանից ոսկու ներմուծումը հասցրել է ռեկորդային մակարդակի, հաշվարկել է РИА Новости-ն՝ հիմնվելով Չինաստանի մաքսային տվյալների վրա։
Մատակարարումների ընդհանուր արժեքը կազմել է 3,29 միլիարդ դոլար՝ 14,6 անգամ ավելի, քան 2024-ին։ Ներմուծման ֆիզիկական ծավալը հասել է 25,3 տոննայի՝ աճելով ինն անգամ։ Երկու ցուցանիշներն էլ եղել են առավելագույնը երկու երկրների առևտրի ողջ պատմության ընթացքում։
Չինացիները ոսկին գնում են հիմնականում ձուլակտորների տեսքով։ Գնումները տեղի են ունենում ոչ կանոնավոր կերպով, այլ տարվա որոշ ամիսներին։ Օրինակ՝ 2025-ին մատակարարումներ եղել են փետրվարին, մարտին, ինչպես նաև հոկտեմբեր-դեկտեմբերին։
Անցած տարվա վերջին ամսում ներմուծումը կազմել է 1,35 միլիարդ դոլար (տասը տոննա), ինչը նույնպես դարձել է պատմական առավելագույնը։
Ռուսաստանը 2025-ին մտել է ՉԺՀ ոսկու հիմնական մատակարարների տասնյակում՝ զբաղեցնելով յոթերորդ տեղը։ Անցած տարի նա եղել է 11-րդը։ Առաջին հնգյակում են Շվեյցարիան (25,73 միլիարդ դոլար), Կանադան (11,06 միլիարդ), Հարավաֆրիկյան Հանրապետությունը (9,42 միլիարդ), Ավստրալիան (8,77 միլիարդ) և Ղրղզստանը (4,95 միլիարդ)։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...