ԵՄ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա. Օրբան
Եվրոպական միությունը անհրաժեշտության դեպքում պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Կապոշվար քաղաքում անցկացված միջոցառման ընթացքում՝ որի հեռարձակումը իրականացրել է M1 հեռուստաալիքը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Օրբանի խոսքով՝ ԵՄ-ում արդեն իսկ ստորագրված է համապատասխան փաստաթուղթ, որը նախատեսում է նման սցենար։ «Եվրոպան չի պատրաստվում գնալ պատերազմի, նա արդեն գնացել է․ Եվրոպան արդեն պատերազմում է», — ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այժմ հիմնական հարցը այն է, թե որքան արագ այդ գործընթացի հետևանքները կազդեն եվրոպացիների կյանքի վրա։
Ավելի վաղ Վիկտոր Օրբանը կոչ էր արել Եվրամիությանը ընդունել այն իրողությունը, որ Ռուսաստանը թույլ չի տա ՆԱՏՕ-ին մոտենալ իր սահմաններին՝ ընդգծելով անվտանգության հարցերում բուֆերային գոտիների նշանակությունը, նշում է ՌԻԱ Նովոստի-ն։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...