Չեխիան Ուկրաինային չի տրամադրի L-159 ինքնաթիռներ. վարչապետ
Ուկրաինային չեխական L-159 ինքնաթիռներ մատակարարելու հնարավորության շուրջ բանավեճը հորինված հարց է: L-159-ներ Ուկրաինայի համար չկան և երբեք էլ չեն լինի: Հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ:
Ավելի վաղ Չեխիայի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Կարել Ռեխան լրագրողներին ասել էր, որ իր կարծիքով, չորս L-159-ի փոխանցումն Ուկրաինային չի ազդի Չեխիայի անվտանգության վրա, քանի որ այդ ինքնաթիռներն այլևս մեծ դեր չեն խաղում երկրի ՀՕՊ համակարգում: Դրանք ներկայումս հիմնականում օգտագործվում են որպես ուսումնական ինքնաթիռներ: Ռեխան նշել է, որ L-159-ներն աստիճանաբար կհանվեն սպառազինությունից:
Բաբիշի խոսքով՝ Գլխավոր շտաբի պետը չի կարող իր կարծիքը հակադրել պաշտպանության նախարար Յարոմիր Զունայի կարծիքին, որը նախկինում հայտարարել էր, որ չեխական բանակին անհրաժեշտ են L-159 ինքնաթիռներ։
Չեխիան Ուկրաինային չի մատակարարի L-159 ինքնաթիռներ




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...