Նա հայտարարեց, որ չի մնալու․ դա մեզ համար տհաճ էր և անսպասելի․ Լապորտան՝ Ֆերնանդեսի մասին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պաշտոնապես անդրադարձել է թիմի կիսապաշտպան Դրո Ֆերնանդեսի շուրջ ստեղծված իրավիճակին և նրա՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխությանը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ «կապտանռնագույնների» 18-ամյա սանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մոտ է կարիերան ֆրանսիական ակումբում շարունակելուն։
Catalunya Radio-ի եթերում Լապորտան հաստատել է լուրերը՝ նշելով, որ իրադարձությունների նման զարգացումն ակումբի համար անսպասելի էր։
«Մենք կխոսենք մանրամասների մասին, երբ ամեն ինչ վերջնականապես հստակեցվի։ Նա հայտարարեց, որ չի մնալու։ Դա մեզ համար տհաճ էր և անսպասելի», - նշել է Լապորտան։
Ակումբի նախագահը մանրամասնել է, որ կողմերն ի սկզբանե այլ պայմանավորվածություն են ունեցել ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ, որը պետք է ուժի մեջ մտներ նրա 18-ամյակը լրանալուն պես։
«Մենք պայմանավորվել էինք կարիերայի շարունակության այլ տարբերակի շուրջ։ Սակայն, ի զարմանս մեզ, նրա գործակալը հայտնեց, թե մենք իբր չենք կարող կատարել համաձայնության մեր մասը», - պարզաբանել է Լապորտան։
Եզրափակելով խոսքը՝ Ժոան Լապորտան ընդգծել է, որ ակումբը կանի հնարավորը, որպեսզի գործարքն ավարտվի «Բարսելոնայի» շահերից բխող պայմաններով։
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա իսպանացին կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...