Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

TeamPay-ն առաջին էլեկտրոնային դրամապանակն է Հայաստանում, որտեղ կարելի է մեկ քայլով նույնականացվել imID-ով

TeamPay-ը շարունակում է ներդնել նորարարական և վստահելի թվային լուծումներ՝ նպաստելով ֆինանսական ծառայությունների զարգացմանն ու հասանելիությանը Հայաստանում։ Ընկերությունը շուկայի առաջին էլեկտրոնային դրամապանակն է, որն իր համակարգում ինտեգրում է imID-ի միջոցով նույնականացման գործընթացը՝ ապահովելով միջազգային ստանդարտներին համապատասխան, պարզ և անվտանգ փորձառություն իր օգտատերերի համար:

imID-ով նույնականացման ներդրումը հնարավորություն է տալիս օգտատերերին նույնականացվել միայն բջջային հեռախոսահամարի և մեկ PIN-կոդի միջոցով՝ միաժամանակ ազատվելով մի քանի քայլից և հավելյալ տվյալների մուտքագրման անհրաժեշտությունից։

Այսպիսով, օգտատերերը կարող են մեկ քայլով՝ առանց սելֆիի և հավելյալ տվյալների մուտքագրման, անցնել արագ և անվտանգ նույնականացում:

«TeamPay-ի և imID-ի համագործակցությունը ոչ միայն երկու ընկերությունների միջև համագործակցություն է, այլև երկար ճանապարհի տրամաբանական շարունակություն։ Ուրախ ենք, որ Հայաստանում էլեկտրոնային դրամապանակների շարքում առաջինն ենք ներդնում այսկերպ նույնականացման հնարավորությունը՝ մեր օգտատերերին առաջարկելով ժամանակակից, վստահելի և օգտագործման համար հեշտ լուծում»,- ասում է TeamPay-ի գլխավոր տնօրեն Տիգրան Ֆրանգյանը։ 

Այս համագործակցությամբ TeamPay-ն իր հերթական քայլն է կատարում դեպի թվային ֆինանսական միջավայրի ձևավորում, որտեղ օգտատիրոջ անվտանգությունն ու հարմարավետությունը համահունչ են նորագույն տեխնոլոգիաներին։ 

Team ընկերությունների խմբի մասին

Team ընկերությունների խումբը միավորում է Team Telecom Armenia, TeamPay, Team Systems, Team Solutions CJSC, Buy.am, Grand Hotel Yerevan, TMW, Northern Terroir, Team Construct, Team Logistics, ServiceHUB ընկերությունները՝ գործունեություն ծավալելով հեռահաղորդակցության, ՏՏ, ֆինանսական, հյուրանոցային և մի շարք այլ ոլորտներում։

Team-ը ձգտում է խթանել տնտեսությունը՝ առաջարկելով այնպիսի պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք հասանելի և կիրառելի կլինեն բոլորի համար։

Հասարակայնության հետ կապերի բաժին` [email protected]