Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Անհավասար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները էապես բարձր միջնորդավճարներ են պահանջում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում վերջին օրերին ծագած լարվածությունը, որն ավարտվեց վճարահաշվարկային մի շարք ընկերությունների հետ պայմանագրերի խզմամբ, իրականում ձևավորվել է ամիսներ տևած անհամաձայնությունների արդյունքում։ Խնդրի առանցքում միջնորդավճարների չափն է, որը, շուկայի ներսում առկա տեղեկությունների համաձայն, երկար ժամանակ անհամաչափ բարձր է եղել հատկապես կապի օպերատորների համար։

Փետրվարի 1-ից Viva, Team Telecom Armenia և Ucom ընկերությունների ծառայությունների վճարումն այլևս հնարավոր չէ իրականացնել Telcell, EasyPay և այլ համակարգերի միջոցով։ Պաշտոնապես կողմերը խոսում են համագործակցության պայմանների շուրջ անհամաձայնության մասին, սակայն իրական պատկերը, ըստ «Փաստի» տեղեկությունների, շատ ավելի կոնկրետ է։

Մասնագիտական շրջանակների գնահատմամբ, վճարահաշվարկային ընկերությունները կապի օպերատորներից պահանջել են միջնորդավճարներ, որոնք որոշ դեպքերում մինչև 4 անգամ գերազանցել են այն սակագները, որոնք նույն համակարգերը կիրառում են, օրինակ՝ կոմունալ ծառայությունների համար։

Այս տարբերությունը երկար ժամանակ օպերատորների կողմից դիտարկվել է որպես շուկայական անհավասարակշռություն, որը խաթարում է մրցակցային միջավայրը և ստեղծում անհիմն ֆինանսական բեռ։

Կապի օպերատորները, ըստ իրենց հրապարակային հայտարարությունների, առաջարկել են միջնորդավճարները համապատասխանեցնել շուկայում գործող համադրելի սակագներին՝ անգամ քննարկելով փուլային նվազեցման տարբերակները։ Սակայն վճարահաշվարկային ընկերությունները մերժել են այդ առաջարկները՝ առանց տնտեսապես հիմնավորված բացատրությունների կամ հակադարձ տարբերակների ներկայացման։

Օպերատորների շրջանակներում չեն թաքցնում, որ հատկապես մտահոգիչ է վճարահաշվարկային շուկայի մի քանի խոշոր խաղացողների համաժամանակյա և նույնաբովանդակ մերժումը, ինչը, ըստ նրանց, կարող է դիտարկվել նաև որպես մրցակցային դաշտում խնդրահարույց վարքագիծ։ Այս համատեքստում ուշագրավ է, որ վճարային ընկերությունները հայտարարում են մրցակցության հանձնաժողովին դիմելու մասին, սակայն առայժմ չեն հրապարակում, թե ինչու են հեռահաղորդակցության ոլորտի համար կիրառվել էապես ավելի բարձր տոկոսներ, քան այլ խոշոր ծառայությունների դեպքում։

Թեև ժամանակավորապես փոփոխության հետևանքները զգում են բաժանորդները, ոլորտի ներսում համոզված են, որ հարցի արմատը սպառողի շահերը չեն, այլ տարիներ շարունակ ձևավորված ֆինանսական պայմանների վերանայման անհրաժեշտությունը։ Այս իմաստով, տեղի ունեցողը դիտարկվում է ոչ թե պարզապես տեխնիկական վեճ, այլ հեռահաղորդակցության ոլորտի փորձ՝ վերականգնելու շուկայական արդար հավասարակշռությունը։

Երեկ «Փաստ» թերթը դիմել է վճարահաշվարկային կազմակերպություններին՝ առաջարկելով ներկայացնել իրենց տեսակետը՝ հաշվի առնելով, որ տելեկոմները որոշակի հայտարարություններ արել են, սակայն վճարահաշվարկայինները կոնկրետ որևէ կերպ չեն արձագանքել իրենց ուղղված մեղադրանքներին: Մասնավորաբար, մեր լրագրողը երեկ զանգահարել է Telcell և EasyPay:

EasyPay-ից խոստացան կոնտակտները փոխանցել համապատասխան աշխատակցին՝ մեզ հետ կապ հաստատելու համար, սակայն մինչ թերթի՝ տպարան ուղարկելը այդպես էլ որևէ զանգ չստացանք: Telcell-ից պատրաստակամություն հայտնեցին՝ ներկայացնել պարզաբանումներ, մեր լրագրողը ուղարկեց համապատասխան հարցերը, սակայն դարձյալ մինչ աշխատանքային օրվա ավարտը պատասխան չստացանք:

Թե՛ նշյալ երկու կազմակերպություններից, թե՛ այլ վճարահաշվարկային ընկերություններից արձագանք ստանալու պարագայում կներկայացնենք նրանց տեսակետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում