Վավերագրվում են հայկական պատմական հուշարձանները
2023 թվականից սկսած «Ինքնություն» հիմնադրամը մեկնարկել է Հայաստանի բազմադարյա վանքերի, եկեղեցիների ու մշակութային կոթողների վավերագրումը։
Հիմնադրամի գաղափարի շուրջ համախմբված երիտասարդները հաղթահարում են դժվարանցանելի ճանապարհներ, լեռներ ու անտառներ՝ պատմական հուշարձանները վավերագրելու նպատակով։
Արդեն իսկ իրականացված նկարահանումների արդյունքում վավերագրվել են Առաքելոց վանքը, Ենոքավանի մատուռը, Սամսոնի կամուրջը, Կայան բերդը, Շատիվանքը, Զորաց տաճարը և մշակութային մեծ արժեք ունեցող այլ կոթողներ:
«Ինքնություն» հիմնադրամը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի հաղթողներից է։ Հիմնադրամի աջակցությամբ ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումներ՝ նկարահանումները և մոնտաժային աշխատանքներն իրականացնելու համար:
««Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը կարևորում է հայկական մշակույթի պահպանումը, զարգացումն ու տարածումը։ Ունենք հարուստ մշակույթ` նյութական և ոչ նյութական արժեքներով, որը հայ ժողովրդին առանձնացնում է այլ ազգերից։ Այս նախաձեռնության շնորհիվ ևս հետագայում մեր սերունդները հնարավորություն կունենան փաստերով ապացուցելու, թե ինչ մշակութային արժեքներ ունի հայ ժողովուրդը»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։
«Մեր նպատակը մշակույթի մասին վավերագրական ֆիլմեր ստեղծելն ու տարածելն է։ Այս պահին կենտրոնացած ենք մշակութային, նյութական արժեքների վրա։ Ընտրում ենք 3 չափանիշով. մեծ արժեք ունեցող, քիչ հայտնի և դժվար հասանելի վանքեր, ամրոցներ, բերդեր, կամուրջներ։ Մինչև «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությունը, դրամահավաքի արդյունքում ապահովել էինք որոշակի սարքավորումներ, որոնցով նկարահանումներ էինք իրականացնում։ Բայց արդեն մի փուլ է գալիս, որ ցանկանում ես նկարահանումների որակը բարձրացնել ու արդեն լրացուցիչ սարքավորումների կարիք ես զգում։ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությունը շատ տեղին էր. մենք ձեռք բերեցինք ամենավերջին սերնդի դրոններից, որով լրիվ այլ որակի կադրեր ենք կարողանում ստանալ։ Ինչպես նաև ձեռք բերեցինք մոնտաժային համակարգիչ, որի միջոցով իրականացնում ենք նյութերի մոնտաժային աշխատանքները»,- նշել է «Ինքնություն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը:
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ Կարապետյան