Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի ժամկետները
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Յուրաքանչյուր տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվում են տվյալ ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի համապատասխան հրամանի համաձայն 1-ից 12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները սկսվում են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվում 2026 թվականի մայիսի 22-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 23-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:
Սահմանվել են նաև 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 12-րդ դասարանների սովորողների արձակուրդների օրերը։ Iravaban.net-ը ներկայացնում է գարնանային արձակուրդի ժամանակացույցը
- Առաջին դասարան՝ 2026 թվականի մարտի 16-ից 27-ը ներառյալ՝ 5-օրյա, մարտի 16-ից 28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
- Երկրորդ դասարան՝ 2026 թվականի մարտի 23-ից 27-ը ներառյալ՝ 5-օրյա, 2026 թվականի մարտի 23-ից 28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
- 3-12-րդ դասարան՝ 2026 թվականի մարտի 23-ից 27-ը ներառյալ՝ 5-օրյա, 2026 թվականի մարտի 23-ից 28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից