Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

2026 թ. հունվարին ՀՀ-ում բազմաթիվ ապրանքախմբերում գնաճ է արձանագրվել. վիճակագրություն

ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2026 թ. հունվարը 2025 թ. հունվարի նկատմամբ) կազմել է 3.8 %: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, որն այսօր հրապարակել է «Սպառողական գների ինդեքսը ՀՀ–ում 2026 թ. հունվարին» զեկույցը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Կոմիտեից նշում են, որ 2026 թ. հունվարին 2025 թ. հունվարի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.9 % գնաճ:

2026 թ. հունվարին 2025 թ. հունվարի համեմատ էականորեն աճել են հետևյալ ապրանքատեսակների գները` ձավար` 5 %–ով, ալյուր՝ 5.5 %–ով, մակարոնեղեն՝ 8.2 %–ով, հնդկացորեն՝ 10.2 %–ով, թռչնամիս` 4.5 %–ով, տավարի, խոզի և գառան մսեր՝ համապատասխանաբար 12.8 %–ով, 13.1 %–ով և 14.1 %–ով, թարմ կաթ՝ 5.4 %–ով, պանիր՝ 6.4 %–ով, մածուն՝ 6.7 %–ով, թթվասեր՝ 8.9 %–ով, ձու` 11.7 %–ով, կարագ և մարգարին՝ 7.3 %–ով և 9.8 %–ով, շաքարավազ` 2.2 %–ով, արևածաղկի բուսական յուղ` 6.5 %–ով և այլն։

Գների փոփոխությունը Հայաստանում 2026 թ-ի հունվար - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2026

Բանջարեղենի և մրգի ապրանքախմբերում 2026 թ. հունվարին 2025 թ. հունվարի համեմատ արձանագրվել է 2.9 % գնանկում և 4.5% գնաճ:

2026 թ. հունվարին 2025թ. դեկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 4.5 % և 1.6 % գնանկում։ Ինչ վերաբերում է հեղուկ ածխաջրածիններին (բութան, պրոպան և այլն), ապա այս ապրանքախմբում արձանագրվել է 9.2 % գնաճ։ 2026 թ. հունվարին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 223.8 դրամ:

Ծառայությունների սակագները 2026 թ. հունվարին աճել են 2.6 %-ով:

2026 թ. հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 380 դրամ (2025 թ. հունվարին այն կազմել է 397.9 դրամ):