Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները

Սամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան Արտենյան

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Վարուժան Արտենյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել․

Սամվել Կարապետյանը եւ եկեղեցաշինությունը
Մաս-1
Սովետական տարիներին Տաշիրի շրջանում ոչ միայն գործող եկեղեցի չկար, այլ , ընդհանրապես, եկեղեցի չկար։ Մեծավանի հին գերեզմանի տարածքում կար մի փոքրիկ վանք, այնտեղ ամբողջ շրջանը եւ դրսից եկած շատ հյուրեր ամեն տարի Վարդավառի տոնն էին տոնում մեծ շուքով։ Մի փոքրիկ, լքված ու խարխուլ վանք էլ Լեռնահովիտի գերեզմանի մուտքի մոտ կար։ Կային մեծաթիվ ուխտատեղիներ՝ ժողովուրդը մոտակա բարձունքների վրա՝ բնական ժայռերի մեջ (Բլուգսար), ձեռնաշեն (Կարճադոշ, Ամենափրկիչ, Վանքիսար) կամ դրանց համադրությամբ (Լոք) մատուռ էր կահավորում եւ ուխտատեղի դարձնում։
Երբեմն Ստեփանավանից, Կիրովականից եւ հազվադեպ՝ Էջմիածնից քահանա էր գալիս շրջանի գյուղեր՝ մկրտելու երեխաներին։ Ավելի հին սերնդից շատերը մկրտված կամ կնքված էլ չէին։
 
1990 թ. Տաշիրի գլխավոր (եւ միակ) ճարտարապետ Ռազմիկ Մելոյանը հղացել էր մի գեղեցիկ եկեղեցու նախագիծ եվ արդեն գրեթե անհույս ներկայացնում էր՝ ում պատահեր։ Այդ գեղեցիկ եւ շատ արդիական ստեղծագործական հղացմանը ո’չ որեւէ պաշտոնյա էր սատարել՝ հարուստ, թե համեստ, ո’չ որեւէ ունեւոր գործունյա՝ այն ժամանակի «ցեխավիկ» կամ խոպանի «փոդրատչի» (подрядчик), ո’չ էլ որեւէ հաջողակ «կոոպերատոր»։ Վերջին հույսը՝ հանգանակություն կազմակերպելու փորձն էլ արդյունք չէր տվել։ Ռազմիկին մնացել էր միայն ժամանակ առ ժամանակ սեփական ստեղծագործությամբ իր հիացմունքը վերապրել՝ ցուցադրելով էսքիզները բոլորին, ով թեկուզ փոքր ինչ հետաքրքրություն էր ցուցաբերում։
 
Եվ մի օր շրջանի երիտասարդ պաշտոնյաների եւ ընկերների շրջապատում Ռազմիկի՝ եկեղեցու էսքիզների հերթական ոգեւորված ցուցադրման ժամանակ նախագիծը տեսավ ու գաղափարն ակնթարթորեն ընկալեց այն ժամանակ դեռ 25-ամյա Սամվելը եւ առանց երկմտելու, առանց վարանելու հստակ ու աներկբա հայտարարեց՝ ինքը կկառուցի՛ այդ եկեղեցին։
 
25-ամյա Սամվելը, վստահ ու հաստատ հայտարարեց, որ ոչ մի հանգանակության կարիք չկա. ի’նքը կկառուցի Տաշիրի եկեղեցին։
Չեմ հիշում, որ ներկաներից որեւէ մեկը կասկածեց՝ բոլորն էլ լավ գիտեին Սամվելին՝ Կարենի փոքր եղբորը, ով արտադրական կարիերայում ոստյուններով էր առաջ գնում եւ ով առաջիններից մեկն էր շրջանում «կոոպերատիվ» հիմնել («Զենիթ») ու շռնդալից հաջողություններ էր գրանցում։
 
Եւ կառուցեցի՛ն։
Սամվելը եւ Կարենը՝ երկու եղբայրներով, Տաշիրում կառուցեցին հետսովետական Հայաստանի առաջին եկեղեցին։
Սամվելը եւ Կարենը՝ երկու եղբայրներով, առնվազն 80 տարվա դադարից հետո Հայաստանում կառուցեցին առաջին եկեղեցին։
 
Իհարկե, այնպես արագ եւ հեշտ չեղավ, ինչպես թվում էր։
Երկու եղբայրներով դեռ այնքան հարցեր ունեին լուծելու մինչ շինարարության սկիզբը՝ արժանի տեղի ընտրությո՛ւն, հողհատկացումնե՛ր, հողերի ձեռքբերումնե՛ր, դեռեւս Սովետական երկրում թուլտվություննե՛ր։ Հետո պարզվեց, որ Մայր Աթոռի հետ պետք է համաձայնեցվեին նախագծերը եւ բազմիցս փոփոխվեին։ Ո՞ր ճարտարապետը կարող էր այն ժամանակ իմանալ եկեղեցաշինական բազմաթիվ կարգերն ու պահանջները։
 
Եկեղեցու հիմնօրհնեքը կատարեց Վեհափառ Հայրապետ Գարեգին Առաջինը։ Նրա խոսքն անկեղծ էր, ազդեցիկ եւ այնքա՜ն հզոր, որ մարկանց թվում էր, թե իրենց միջով բարձրավոլտ հոսանք էր հողանցվում: Նա փառաբանում էր Աստծուն այն բանի համար, որ Աստված արժանացրեց իրեն տեսնելու այն օրը, երբ Հայաստանում հայաստանահայի ձեռամբ եկեղեցի է կառուցվում։ (մեծ հույս ունեմ, որ նկարահանումների՝ այն ժամանակի սակավ հնարավորություններով տեսագրությունը պահպանվել է):
Ավա՜ղ, Վեհափառ Հայրապետը չապրեց մինչեւ եկեղեցու բացվելը, եւ Տաշիրի ու հետսովետական Հայաստանի առաջին նորակառույց եկեղեցին օծեց նորընտիր-նորօծյալ Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդը։
 
Աստծո գործերն անքննելի են։
Փա՛ռք Ամենակարողին…