Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 7-ին մահացած հայտանաբերված պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանը 22 տարեկան էր, նա Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղից էր։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Բագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանը՝ նշելով, որ դեպքից ընդամենը երկու օր առաջ Դավիթը տանն է եղել։
«Դավիթը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր ծառայում։ Մեկ տարուց ավել էր մնացել ծառայությունն ավարտելուն։ Շատ հանգիստ, խելոք երեխա էր, անգամ ամաչելով էր բարևում։ Ոչ մի անգամ իրենից ոչ մի վատ բան չենք տեսել, չենք լսել։ Հրամանատարությունն էլ ասում է՝ շատ լավ ծառայող երեխա էր։ Չենք հասկանում ինչն է պատճառը, որ սենց եղավ։ Դեպքից երկու-երեք օր առաջ տանն է եղել, նոր էր բարձրացել դիրքեր։ Ծնողների հետ չեմ կարողացել խոսել, Դավիթի հորն եմ տեսել, բայց ահավոր վիճակում էր, մի բառ անգամ չկարողացավ խոսել»,–պատմեց Բագրատաշենի վարչական ղեկավարը։
Սարգիս Անտոնյանը նշեց, որ Դավիթը ծնողների, տատիկի և փոքր քրոջ հետ էր ապրում գյուղում։ Դավիթի հայրը տաքսի է վարում, մայրը՝ տորթերի պատրաստմամբ և վաճառքով է զբաղվում։
Դավիթ Մանուկյանի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 11–ին։
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Քննչական կոմիտեն ավելի ուշ տեղեկացրել է, որ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից