ԱՄՆ-ը Լեհաստանին է մատակարարել Abrams տանկերի նորագույն տարբերակի խմբաքանակը
2026 թվականի ամերիկյան Abrams M1A2 SEPv3 տանկերի առաջին խմբաքանակը ժամանել է Լեհաստան։ Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարությանը կից Սպառազինությունների գործակալությունը։
Մատակարարվել է 29 տանկ։ Տեխնիկան վերջնական մշակում կանցնի Պոզնանի WZMOT ռազմական գործարանում, որից հետո կհանձնվի Լեհական բանակի սպառազինությանը։
Լեհական բանակի սպառազինության մեջ արդեն կա նախորդ տարբերակների 116 Abrams տանկ, իրականացվում են նաև նոր մոդիֆիկացիայի տանկերի մատակարարումներ։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է Լեհաստանի զինված ուժերի սպառազինությունը համալրել 250 միավոր Abrams M1A2 SEPv3 տանկերով։
Abrams M1A2 SEPv3-ն առանձնանում է կոմպոզիտային զրահի կիրառմամբ, կրակի կառավարման կատարելագործված համակարգերով, բեկորային-ֆուգասային արկերով կրակելու հնարավորությամբ և մի շարք այլ բարելավումներով։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...