Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Ապօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում

Հունվարի 29-ին Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ստացել են տեղեկություն, որ Գայի փողոցի բնակիչ հայր ու որդի տանը զբաղվում են ապօրինի ձեռնարկատիրությամբ՝ արտադրում և իրացնում են մսամթերք։ Տեղեկություն կար նաև, որ որդին մոտը պահում է թմրամիջոց։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՆԳ նախարարությունից:

Նույն օրը՝ ժամը 19․30-ին, 26-ամյա որդին հայտնաբերվեց Վարդանանց փողոցում։ Նա ներկայացրեց դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ և երկու կաթուցիչ։ Նա չժխտեց, որ տանը 60-ամյա հայրը երկար ժամանակ ապխտում է մսամթերք և այն իրացնում Վանաձորի շուկայում։

Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված նախնական զննությամբ Գայի փողոցի նրանց տան նկուղում հայտնաբերվեց ապօրինի պատրաստված 159 հատ մսամթերք, նաև մսամթերք պատրաստելու հաստոցներ, գործիքներ և հումք։ Իսկ արդեն փետրվարի 4-ին նույն տեղում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին ևս 465 հատ մսամթերք, ապուխտի համար նախատեսված 77 տոպրակ և գործիքներ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։