Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ
«Շնորհակալություն կյանք նվիրելու համար». «Յոլյանի» անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի այս կարգախոսով ոգեշնչված՝ Ակբա բանկի աշխատակիցները միացել են կամավոր արյունատվության ծրագրին։
Նախաձեռնությունը նպատակ ունի իրազեկել բոլորին կամավոր արյունատվությանը մասնակցելու կարևորության մասին։
Հայաստանում յուրաքանչյուր օր փոխներարկվում է միջինում 60 պարկ արյուն, ինչը թույլ է տալիս փրկել տասնյակ մարդկանց կյանքեր։ Արյան պահանջը տարեցտարի ավելանում է, զուգահեռ ավելանում է նաև արյան դոնորների պահանջը. համալրված արյան բանկ ունենալու համար չափազանց կարևոր է Հայաստանում դոնորական մշակույթի զարգացումը։
«Առողջապահական համակարգի համար շատ կարևոր է մշտապես ունենալ համալրված արյան պաշարներ, որպեսզի ոչ մի հիվանդ չտուժի արյան պաշար չլինելու պատճառով: Այդ նպատակով կարևոր է, որ մեր հասարակության մեջ զարգանա այս մշակույթը։ Կամավոր անվարձահատույց դոնորությանը միացել են Ակբա բանկի աշխատակիցները։ Կցանկանայի, որ սա օրինակ ծառայեր պետական, մասնավոր, հասարակական կազմակերպությունների համար, որպեսզի բոլորը իրենց ակտիվ մասնակցությունն ունենան արյունատվության գործընթացին և մշտապես ունենանք համապատասխան քանակի արյան բաղադրամասեր»,- նշել է ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...