Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE Barcelona 2026-ին։ Խոշոր տեխնոլոգիական և բիզնես ցուցահանդեսը համախմբել էր ավելի քան 65 հազար մասնակից՝ աշխարհի 180-ից ավելի երկրներից։ Միջոցառման շրջանակում ոլորտի առաջատար ընկերություններ շուրջ 600 տաղավարներում ներկայացրել են իրենց նորարարական պրոդուկտներն ու նախագծերը, ինչպես նաև անցկացրել են բիզնես քննարկումներ հատկապես արհեստական բանականության՝ AI տեխնոլոգիաների շուրջ։

ICE Barcelona 2026-ին ներկայացվել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող BetConstruct ընկերությունն իր CreedRoomz, Pascal Gaming, FeedConstruct, Popok Gaming, Choice և Affigates պրոդուկտներով:

Խմբի խորհրդի անդամ Ռոման Բադալյանն ընդգծել է, որ ընկերությունն արդեն իսկ զգալի հաջողություններ է գրանցել միջազգային շուկաներում․ «Մենք արդեն ունենք AI (ԱԲ) 5 պրոդուկտ, որոնք մեր գործընկերներին տալու են 20 տոկոսից ավելի օպտիմիզացիա, և այդ ամենն արհեստական բանականության շնորհիվ։ Այս տարի Բրազիլիայում, Ուկրաինայում և Ռումինիայում ունեցանք մեծ նվաճումներ, նախատեսում ենք մեկնարկել նաև Բուլղարիայում։ Նշեմ, որ փնտրում ենք AI մասնագետներ և առաջիկայում նախատեսում ենք էլ ավելի զարգացնել այդ ուղղությունը», - ասել է նա։

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի խորհրդի անդամ և գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանն էլ նշել է, որ լինելով Հայաստանի խոշորագույն IT (ՏՏ) ընկերությունը՝ «Բադալյան եղբայրները» ոչ միայն քայլում են համաշխարհային տեխնոլոգիական պահանջներին համընթաց, այլև սահմանում են նոր չափանիշներ ոլորտում․ «Լինելով Հայաստանում առաջատար IT ընկերություն` մենք այստեղ ներկայանում ենք մեր նորարարական լուծումներով, պրոդուկտներով, որն իր մեջ ներառում է արհեստական բանականություն,  որը նոր նշաձող է սահմանում ոլորտում։ Ունենալով ավելի քան 7000 աշխատակից և 10-ից ավելի գրասենյակ Հայաստանում և այլ երկրներում` մենք այստեղ ներկայացված ենք 5 տաղավարով: Մենք առաջարկում ենք լուծումներ, որը ծածկում է ոլորտի գրեթե բոլոր ուղղությունները և մենք հանդիսանում ենք ոլորտի իննովացիոն ընկերություններից մեկը:

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող բրենդները վաղուց արդեն ճանաչելի են աշխարհի տարբեր երկրներում։ Դրանք մշտապես զարգանում են, կատարելագործվում և միջազգային շուկայում ներկայանում ժամանակակից լուծումներով՝ պահպանելով իրենց մրցունակ և ուրույն դիրքը։