ԶՊՄԿ-ը սերունդների պատմություն ունի. Վահրամ Գաբրիելյանի օրինակով
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տարիների ընթացքում ձևավորվել են աշխատանքային գերդաստաններ, որոնց պատմությունը սերտորեն կապված է ընկերության զարգացման հետ։ Այդպիսի գերդաստաններից մեկի ներկայացուցիչն է Վահրամ Գաբրիելյանը, ով այսօր զբաղեցնում է Ընկերության պոչամբարային տնտեսության պետի տեղակալի պատասխանատու պաշտոնը՝ ավելի քան 25 տարվա մասնագիտական փորձառությամբ։
Վահրամ Գաբրիելյանի համար ԶՊՄԿ-ը պարզապես աշխատավայր չէ, այլ ընտանեկան պատմության անբաժանելի մաս։ Նրա հայրը՝ Օգնիկ Գաբրիելյանը, երկար տարիներ աշխատել է ավտոհավաքակայանում որպես ինժեներ, իսկ հորեղբայրները՝ Ռադիկ Գաբրիելյանը՝ որպես կադրերի բաժնի նախկին պետ, և Իգնատ Գաբրիելյանը՝ որպես բացահանքի աշխատակից, իրենց մասնագիտական ուղին անցել են հենց ԶՊՄԿ-ում՝ իրենց ներդրումն ունենալով ընկերության տարբեր կարևոր ոլորտներում։
Վահրամ Գաբրիելյանը հիշում է, որ կոմբինատի թեման մշտապես ներկա է եղել ընտանեկան զրույցներում, ինչը տարիների ընթացքում ձևավորել է նրա հետաքրքրությունն ու մասնագիտական ընտրությունը։ Այսօր նա ղեկավարում է Ընկերության ամենակարևոր կառույցներից մեկի աշխատանքը՝ ապահովելով համակարգված և պատասխանատու գործունեություն։
Պոչամբարային տնտեսությունը շուրջ 200 աշխատակիցներից բաղկացած համախմբված թիմ է՝ փականագործներ, զոդողներ, կարգավորողներ և էլեկտրիկներ։ Նրանց համակարգված աշխատանքի շնորհիվ ապահովվում է հարստացուցիչ ֆաբրիկայից դուրս եկող պոչանքների անխափան, անվտանգ և վերահսկելի տեղափոխումը դեպի Արծվանիկի պոչամբարային տնտեսություն։
Այս պատմությունը ևս մեկ անգամ վկայում է, որ ԶՊՄԿ-ը ոչ միայն արդյունաբերական հսկա է, այլև սերունդների շարունակական աշխատանքի, պատասխանատվության և մասնագիտական նվիրումի օրինակ։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...