Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

Ուկրաինայում չկա մի էլեկտրակայան, որը չի տnւժել ռուսական հարձակnւմներից․ Զելենսկի

Ուկրաինայում չի մնացել ոչ մի էլեկտրակայան, որը չի տուժել ռուսական հարձակումներից։ Այս մասին ասել է Ուկարինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Երբ իրանական ռեժիմն առաջին անգամ Շահեդ անօդաչու թռչող սարքերը փոխանցեց Ռուսաստանին, դրանք պարզ զենքեր էին, որոնք հեշտությամբ կարող էին չեզոքացվել։

Հիմա դրանք տարբեր են։ Դրանք ունեն ռեակտիվ շարժիչներ, կարող են թռչել տարբեր բարձրությունների վրա, կառավարվել օպերատորի կողմից իրական ժամանակում և օգտագործել Starlink-ը՝ իրենց թիրախներին հասնելու համար։

Դրանք նույնիսկ կարող են կրել և արձակել այլ FPV անօդաչու թռչող սարքեր», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովում։

Զելենսկին նշել է, որ չնայած Ուկրաինան սահման չունի Իրանի հետ և երբեք որևէ հակամարտություն չի ունեցել ռեժիմի հետ, իրանական Շահեդ անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Ռուսաստանին լուրջ վնաս է հասցնում իր երկրին։

«Այս անօդաչու թռչող սարքերը սպանում են, հատկապես մեր ժողովրդին և ոչնչացնում են մեր ենթակառուցվածքները»,-ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը։ Նա հավելել է, որ իրանական ռեժիմը «ունակ է ավելի շատ վնաս հասցնել, քան շատ այլ ռեժիմներ են պատճառել մեկ դարում», սակայն այն շարունակում է գոյություն ունենալ՝ հույս ունենալով գոյատևել ցանկացած ճգնաժամից հետո։

Ուկրաինայի նախագահը կոչ արեց միջազգային հանրությանը գնահատել Իրանի դերը ռազմական հակամարտության մեջ և նրա ջանքերը՝ կանխելու զենքի հետագա փոխանցումները, որոնք շարունակում են սպանել խաղաղ բնակիչների և ոչնչացնել երկրի կարևորագույն ենթակառուցվածքները։