Պարզ է արդեն, որ Արթուր Գևորգյանն իր ողջ գործունեության ընթացքում հետապնդել է բացառապես անձնական շահ. դիմակը պատռվեց
Hasmik Poghosyan-ը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հերթական չարաշահումներն են ի հայտ եկել Դավիթաշեն համայնքի հետ կապված: Թաղապետարանի մի մասը՝ Արթուր Գևորգյանի (ներկայիս ՀԲՖ նախագահ) թաղապետ եղած ժամանակահատվածում, մի քանի անգամ օտարվել է մոտ 4 անձի, սակայն Արթուր Գևորգյանի թեթև ձեռքով այն այժմ պատկանում է իր եղբոր աներորդուն՝ Գևորգ Եղիազարյանին: Նշեմ, որ այն ժամանակահատվածում, երբ շենքի մի մասը մի քանի անգամ օտարվել է տարբեր անձանց, նրանցից և ոչ մեկը չի կնքել պայմանագիր մինչև 2018 թ. հոկտեմբեր ամիսը:
Նախկինում թաղապետի սենյակ եղած հատվածը, այժմ ծառայում է, որպես Բռնցքամարտի ֆեդերացիա՝ Արթուր Գևորգյանի գլխավորությամբ, իսկ մնացած հատվածները ծառայում են, որպես պրակտիկ հրաձգության ֆեդերացիա՝ Արթուր Գևորգյանի եղբոր՝ Արտյոմ Գևորգյանի նախագահությամբ: Նշեմ, որ այս խայտառակ պատմության մանրամասները ջրի երես է հանել Դավիթաշեն վարչական շրջանի ներկայիս ղեկավար՝ Միքայել Թումասյանը, այն բանից հետո, երբ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Դավիթաշենի թաղապետարանի մի մասը պատկանում է ինչ-որ անձի, այս դեպքում երկու խարդախ եղբայրների:
ԵՎ դեռ որքան նմանատիպ բացահայտումներ ի հայտ կգան ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանի մասին, դեռ պարզ չէ, սակայն նման խափեբաի վստահել բռնցքամարտի ապագան պարզապես խայտառակություն է: Այս բացահայումները դեռ մեկ կաթիլն են, հսկայական օվկիանոսում և այս ամենից պարզ է դառնում մի անհերքելի փաստ, որ Արթուր Գևորգյանը մինչ օրս, իր բոլոր գործողություններում հետապնդել է միայն սեփական շահը և նույնիսկ բռնցքամարտիկներին չի խնայում սեփական ամբիցիաների բավարարման համար:
Հուսանք քաղաքապետի և օրինապահ մարմինների միջամտությամբ այս գործը կհանգի վերջնական հանգուցալուծմանը, դե իսկ Գևորգյանի նմաններըը պետք է ձեռքները հեռու պահեն սպորտային աշխարհից




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան