IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում
IDBank-ն արդեն ավելի մոտ է Կալիֆորնիայի մեր հայրենակիցներին: Բանկը Ներկայացուցչություն է բացել Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում:
IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ ներկայացուցչությունը կամուրջ կդառնա սփյուռքահայ մեր հայրենակիցների և IDBank-ի միջև: «Գտնվելով ԱՄՆ-ում՝ նրանք կարող են հեռավար դառնալ IDBank-ի հաճախորդ և օգտվել ծառայություններից, օրինակ՝ հաշիվ բացել, հիփոթեքային վարկ ձևակերպել, ներդնել ավանդ, և այս ամենը հնարավոր է Բանկի լիարժեք թվայնացման և աշխարհի ցանկացած կետից հասանելի լինելու շնորհիվ։ Ներկայացուցչություն բացելու մեր նպատակն է ԱՄՆ-ում գտնվող մեր պոտենցիալ հաճախորդներին ներկայացնել բանկի ընթացիկ և նոր պրոդուկտները, հաստատել և պահպանել մեր հաճախորդների հետ կապը», - ասել է Մհեր Աբրահամյանը։
IDBank-ի ներկայացուցչության հետ հաճախորդները կարող են կապ հաստատել հեռախոսով, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, իսկ հաճախորդ դառնալու և Բանկի ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ կլինի այցելել IDBank-ի պաշտոնական կայք այս հղումով:
IDBank-ի Պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանի խոսքով՝ IDBank-ը շարունակաբար ներդրումներ է իրականացնում իր հաճախորդների հարմարավետությունն ու ֆինանսական պահանջները բավարարելու համար։ Մենք ուսումնասիրեցինք ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների պահանջները և եկանք եզրակացության, որ մեր IDBank-ի ծառայությունների մասին անհրաժեշտ է պատմել այստեղ՝ Կալիֆորնիայում, քանի որ մեր հայրենակիցներից շատերն, օրինակ, ուզում են Բանկի ֆինանսավորմամբ բնակարան գնել Հայաստանում, սակայն չգիտեն, թե ինչ պայմաններում են գործում կամ ինչպես կարող են դիմել։ Մեզ հետ կապվելով՝ նրանք կստանան առաջնային անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ հետագա քայլերն արդեն կարող են իրականացնել IDBank-ի կայքի միջոցով՝ հեռավար, ասել է Լիդա Սաֆարյանը:
IDBank-ի ներկայացուցչության հետ կարելի է կապվել +1-559-599-3333 հեռախոսահամարով: Ներկայացուցչությունը գտնվում է Գլենդել քաղաքի սրտում, և առաջնային զանգ զանգից հետո արդեն Ձեզ համար ըստ անհրաժեշտության կնշանակվի հանդիպում հենց գրասենյակում։
Այսպիսով, IDBank-ը, հայաստանյան ծավալուն գործունեությունից բացի, ընդլայնվում է նաև արտերկրում, ինչը համահունչ է ID Group ընկերությունների խմբի՝ միջազգային էքսպանսիայի ռազմավարությանը։
IDBank-ի ներկայացուցչությունը ԱՄՆ-ում չի տրամադրում բանկային ծառայություններ և չի իրականացնում հաճախորդների սպասարկում։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ.




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...