ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին
ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Մարքեթինգային ռազմավարության գերազանցություն» մրցանակին, որը բանկին շնորհվել է Mastercard-ի 2025 թվականն ամփոփող բացառիկ միջոցառմանը։
«Mastercard Day» խորագրի ներքո Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգը գործընկերների հետ ամփոփում էր ոլորտում համատեղ նվաճումները, ահռելի աշխատանքի շնորհիվ ձեռքբերումները ու նախանշում համագործակցության ապագա ծրագրերը։
«Մենք մեծ ուրախությամբ ենք նշում ԱրարատԲանկի հետ ձևավորված վստահելի և բեղուն համագործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով 2025 թվականի ընթացքում համատեղ իրականացված նախաձեռնությունների, կատարած աշխատանքի և միասին գրանցած հաջողությունների համար։ 2025 թվականին ԱրարատԲանկը մեկնարկեց Mastercard World քարտի թողարկումը, որը նախատեսված է ճանապարհորդության սիրահարների համար՝ ընտանեկան և ընկերական ուղևորությունները առավել հարմար և փորձառություններով լի դարձնելու նպատակով։ Նոր քարտային պրոդուկտների թողարկումը և քարտապանների համար իրականացված մարքեթինգային արշավները, մասնավորապես, «Աշխարհով մեկ»-ը, դարձան արդյունավետ ռազմավարության և ստեղծարար մոտեցման վառ օրինակ՝ արձանագրելով տպավորիչ արդյունքներ։ Շնորհվող մրցանակը մեր համատեղ աշխատանքի, ներդրված ջանքերի և հաջողված մարքեթինգային լուծումների բարձր գնահատականն է»,- ասել է Mastercard-ի հայաստանյան ներկայացուցիչ Արսենյա Էլչյանը։
«Mastercard-ի հետ ԱրարատԲանկի ռազմավարական համագործակցության շրջանակում գրանցել ենք բազմաթիվ դրական արդյունքներ և իրականացրել մարքեթինգային արշավներ՝ հաճախորդների բարձր ներգրավվածությամբ։ Շնորհակալ ենք ԱրարատԲանկին՝ «Excellence in Strategic Marketing» մրցանակին արժանացնելու համար, որի հիմքում մարքեթինգային արդյունավետ ակտիվության և թիմային աշխատանքի գնահատանքն է»,- նշել է ԱրարատԲանկի Մարքեթինգի բաժնի պետի պաշտոնակատար Գարեգին Գալուստովը։
ԱրարատԲանկի և Mastercard-ի համագործակցությունը միտված է քարտապանների համար ավելի մեծ արժեք ստեղծելուն՝ միավորելով հարմարավետ վճարումները, արտոնությունները և հիշվող փորձառությունները։ Եվ այս ամենը 2025 թվականին առավել ընդգծված արտահայտվել է ԱրարատԲանկի մարքեթինգային ռազմավարության տարբեր արշավներում՝ առաջացնելով հաճախորդների բարձր հետաքրքրությունը դրանց նկատմամբ։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...