Ֆասթ Բանկն արժանացել է մրցանակի Mastercard միջազգային վճարային համակարգի կողմից
Ֆասթ Բանկն օրերս Mastercard միջազգային վճարային համակարգի տարեկան միջոցառմանն արժանացել է գերազանցության մրցանակի մասշտաբային վճարային լուծումների համար՝ «Excellence in Scaling Payment Solutions»։ Միջազգային համակարգի գործընկերները բարձր են գնահատել Ֆասթ Բանկի հետ համագործակցությունն ու զարգացման ներուժը։
Ստացված մրցանակն արտացոլում է Ֆասթ Բանկի արդյունավետ և շարունակական աշխատանքները վճարային տեխնոլոգիաներն ընդլայնելու, դրանք թվայնացնելու և հաճախորդներին առավել հասանելի դարձնելու ուղղությամբ։ Ի դեպ, Ֆասթ Բանկն ու Mastercard միջազգային վճարային համակարգն ամփոփել են գործակցության 3 տարին։ Այս պահին Բանկը թողարկում է պրեմիում տեսակի երկու ԱկնՔարտ՝ Master World և Master World Elite, որոնք հասցրել են քարտապանների մեծ համայնք ձևավորել։
Ընդգծենք, որ Fast Bank Mobile հավելվածում ու առցանց բանկինգում իրականացվել են մի շարք նոր բարելավումներ, որոնք հնարավորություն են տալիս բազմաթիվ ֆինանսական գործողություններ իրականացնել թվային եղանակով՝ դարձնելով դրանք ավելի արագ, հարմար և ժամանակ խնայող հաճախորդների համար։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...