Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Երևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. Զախարովա

Երևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին: Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Հայկական երկաթուղին արդեն ավելի քան 20 տարի գտնվում է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կառավարման ներքո, և այդ ընթացքում ռուսական ընկերությունը կայուն կերպով կատարում է կոնցեսիոն պայմանագրի բոլոր պայմանները. «Հավանաբար, Երևանում մոռացել են այդ մասին։ Ռուսաստանը զգալի միջոցներ ու ներդրումներ է ներդնում ենթակառուցվածքների և շարժակազմի մեջ, ապահովում է մեծ թվով աշխատատեղեր, ինչը, իմ կարծիքով, նույնպես պետք է հաշվի առնեին նրանք, ովքեր Հայաստանում ցանկանում են արտահայտվել այս թեմայով», ասել է Զախարովան:

Զախարովան հավելել է, որ ռուսական օպերատորները չեն զրկում Հայաստանին մրցակցային առավելություններից, այլ, ընդհակառակը, ստեղծում են դրանք։ 

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից եկաթուղու կառավարման բերումով Հայաստանը ռազմավարական դիրքերի ու մրցակցային առավելության կորուստ է ունենում: