Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

Թրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին խոշոր hարված hասցնելու հնարավորությունը. ABC NEWS

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին լայնամասշտաբ հարված հասցնելու հնարավորությունը: Այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ ստացված տվյալների՝ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը քննարկել է Իրանի դեմ գործողությունների տարբեր տարբերակներ, որոնցից մեկը հզոր հարվածն էր միջուկային, ինչպես նաև ռազմական և կառավարական օբյեկտներին։

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը դիտարկել է նաև Իրանի ռազմական և կառավարական օբյեկտներին սահմանափակ հարված հասցնելու հնարավորությունը։ Նպատակը Թեհրանին Վաշինգտոնի համար շահավետ միջուկային գործարքի պայմաններին դրդելն է՝ միաժամանակ խուսափելով մեծամասշտաբ հարձակումից։ Ըստ նրանց տեղեկությունների՝ նման հարվածը կարող է հասցվել մի քանի օրվա ընթացքում։

Նշվում է, որ ամերիկյան առաջնորդը դեռ վերջնական որոշում չի կայացրել Իրանի դեմ հարձակման վերաբերյալ։ Փետրվարի 19-ին Թրամփը հայտարարել էր, որ առավելագույնը 15 օր ժամանակ է տալիս Իրանի հետ համաձայնության հասնելու համար։