«40 տարեկանում մայրանում եմ, անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նրան տեսնելու». Լիլի Մորտո
«Համարյա 6 ամիս է, որ սպասում եմ բալիկի: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նրան տեսնելու: Ամեն ինչ Աստծո ձեռքերում է, որքան էլ պլանավորած հղիություն էր, շատ բան Աստծո կամքով է լինում: Իմ կյանքում ամեն ինչ եղել է ճիշտ ժամանակին և այդ ամենի մեջ Աստծո մատն է խառը:
Ես իմ տարիքը հպարտորեն եմ ասում, որովհետև շատ քիչ աղջիկներ կան, ովքեր 40-ի տեսք չունեն: 40 տարեկանում կմայրանամ, մայիսին երեխան կծնվի, իսկ սեպտեմբերին կլինեմ 40: Արդեն 8 տարի ամուսնացած ենք, գալիս է մի պահ, որ հասկանում ես, որ ձեր կյանքում ինչ-որ մեկը պակասում է:
Ես հաշվարկներով հասկացել եմ, որ Աստված ինձ բալիկ է ուղարկել հայրիկիս մահվան օրերին»,- AREG TV-ի եթերում պատմել է երգչուհի Լիլի Մորտոն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիլին Մորտոն սպասում է իր առաջնեկին: Նա աղջիկ է ունենալու: Երգչուհին այժմ բնակվում է ԱՄՆ-ում:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...