Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը իրականություն կդարձնի «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը

Մարտի 26-ից ապրիլի 4-ը Հայաստանի դասական երաժշտության ոլորտում տեղի կունենա կարևորագույն իրադարձություն։ Առաջին անգամ Հայաստանում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը նախաձեռնում է բացառիկ կրթամշակութային նախագիծ՝ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը։

Ակադեմիան բաց կլինի 130 տաղանդավոր հայ պատանի երաժիշտների համար, որոնք բացառիկ հնարավորություն կունենան մասնակցելու վարպետության դասերի, որոնք անցկացնելու են աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած 20 անվանի արտիստներ ու պրոֆեսորներ։ Տասը օրվա ընթացքում տեղի կունենա 350-ից ավելի ինտենսիվ վարպետության դաս, ինչպես նաև պանելային քննարկումներ։ Վարպետության դասերն ու պանելային քննարկումները կդառնան ստեղծագործական համագործակցության, գիտելիքի փոխանցման, մասնագիտական աճի կարևոր հարթակներ։

Բայց սա ամենը չէ։ Փառատոնի շրջանակում ամեն երեկո տեղի կունենան դասական համերգներ՝ դասավանդող երաժիշտների և ակադեմիայի մասնակից երեխաների մասնակցությամբ։ Համերգները բաց կլինեն լայն հանրության համար։ Ձեռք բերելով տոմսերը՝ երաժշտասերները հնարավորություն կունենան վայելել իրենց նախընտրած համերգային ծրագրերը։

Այս համատեքստում կարևոր է նաև նշել, որ համերգները տեղի են ունենալու Երևանի տարբեր թանգարաններում, ինչը կընդլայնի ակադեմիայի շրջանակները՝ հնարավորություն տալով և՛ արտիստներին, և՛ հանդիսատեսին մոտիկից ծանոթանալ հայ մշակութային ժառանգությանը։ Մի քանի օրերի ընթացքում Երևանը կվերածվի մշակութային կենտրոնի։

«Հայ Վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնը դառնալու է կրթական և մշակութային նշանակության բացառիկ իրադարձություն մեր երկրի համար։ Փառատոնի միջոցով «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը մեկտեղելու է հայ պատանիների տաղանդը և համաշխարհային փորձը։ Սա լավագույն հարթակն է դառնալու դասական երաժշտության զարգացումը և տաղանդավոր երաժիշտների շարունակական աճը խթանելու համար։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը մշտապես կարևորում է միջազգային փորձ կրող հանրահռչակ պրոֆեսորների ներգրավումը մեր երկրի դասական երաժշտության զարգացման գործում, նրանց փորձի ու գիտելիքների փոխանցումը հայ պատանի երաժիշտներին։ Այս պարագայում միանշանակ հնարավոր է էլ ավելի կատարելագործել երաժիշտների կատարողական հմտությունները։

Հետևեք հիմնադրամին սոցհարթակներում կամ բաժանորդագրվեք հիմնադրամի կայքի նորություններին, որպեսզի առաջինը տեղեկանաք մասնակցության մանրամասներին: