Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Հայկական E-auto ընկերությունը պաշտոնապես կներկայացնի HONGQI ավտոմեքենաները նաև Վրաստանում

Հայկական E-auto ընկերությունը հայտարարում է իր գործունեության նոր ռազմավարական փուլի մեկնարկի մասին․ ընկերությունը պաշտոնապես կներկայացնի Չինաստանի ազգային ավտոարտադրության խորհրդանիշ HONGQI բրենդը նաև Վրաստանում։

Պաշտոնական ներկայացուցչության պայմանագիրը, լիցենզավորման փաստաթղթերը և համապատասխան սերտիֆիկատները ստորագրվել են Չինաստանի Չանչուն քաղաքում, որտեղ տեղակայված է HONGQI բրենդի՝ China FAW Group Co., Ltd. մայր ընկերությունը։ Փաստաթղթերը ստորագրել են E-auto ընկերության համահիմնադիր և բիզնեսի զարգացման տնօրեն Գեորգ Գասպարյանը և Կենտրոնական Ասիայում HONGQI-ի գլխավոր տնօրեն Ջան Վեյը։

«E-auto-ն Հայաստանում ցուցաբերել է վաճառքի՝ իսկապես տպավորիչ արդյունքներ՝ միաժամանակ ձևավորելով պատասխանատու, հմուտ և վստահելի գործընկերային հարաբերություններ մեր և հաճախորդների նկատմամբ։ Սա է մեր այն որոշման հիմքը, որ HONGQI բրենդը Վրաստանի շուկայում պաշտոնապես ներկայանալու է E-auto ընկերության հետ համագործակցությամբ»,-նշում է Ջան Վեյը։

«2025-ին Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծված էլեկտրամոբիլների շուրջ 35%-ը բաժին է ընկնում E-auto ընկերությանը։ Այս ցուցանիշը խոսում է ինքնին՝ հաստատելով մեր ընկերության կայուն դիրքը, շուկայի խորքային ընկալումը և հաճախորդների վստահությունը։ Մենք առաջարկում ենք ոչ միայն մրցունակ և հասանելի գներ, այլև ներդրել ենք լիարժեք երաշխիքային սպասարկման մոդել, որը հավասարապես վստահություն է ներշնչում ինչպես մասնավոր, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին։ Այս պատասխանատու և հաճախորդակենտրոն բիզնես մոդելը, որը հաջողությամբ կիրառվում է Հայաստանում, նույն սկզբունքներով կներդրվի նաև Վրաստանում, որտեղ շուտով կներկայանանք նորաբաց ընդարձակ ցուցասրահով»,-հավելում է E-auto ընկերության համահիմնադիր Գեորգ Գասպարյանը։

HONGQI բրենդը հիմնադրվել է 1958 թվականին և համարվում է Չինաստանի ավտոարդյունաբերության խորհրդանիշը։ Տասնամյակներ շարունակ այն եղել է երկրի ղեկավարության և պետական նշանակության միջոցառումների պաշտոնական ավտոմոբիլային ընտրությունը՝ մարմնավորելով որակ, ինժեներական մտածողություն և բարձր տեխնոլոգիական զարգացում։

HONGQI էլեկտրամոբիլներն աչքի են ընկնում չինական մշակույթից ոգեշնչված յուրահատուկ դիզայնով, իսկ որակյալ հարդարանքը և ժամանակակից ինտերիերը խոստանում են երթևեկությունը դարձնել էլ ավելի հաճելի: Մեքենաներն առանձնանում են տարողունակ մարտկոցներով, ինչը էլեկտրամոբիլի համար մեծ առավելություն է։

Մեքենաներում կիրառվող տեխնոլոգիաների ու ինժեներական լուծումների շնորհիվ էլեկտրամոբիլները լիովին համապատասխանում են Եվրոպական միության ստանդարտներին և տեխնիկական COC (European Certificate of Conformity) պահանջներին։

HONGQI ֆլագմանային մոդելները կարող են մեկ լիցքավորումով անցնել մինչև 800 կմ, իսկ թվային հավելվածները վարորդներին հասանելի են դարձնում տեխնոլոգիական նորարար լուծումները՝ ձայնային կառավարում, մուլտիմեդիա և բազմաթիվ այլ հնարավորություններ։

Հայաստանում E-auto-ի վաճառքի և սպասարկման ավտոսրահի հասցեն է՝ Երևան, Դավիթ Բեկ 138/4: Ընկերությունը HONGQI Էլեկտրամոբիլների համար տրամադրում է մինչև 8 տարի կամ մինչև 150․000 կիլոմետր պաշտոնական երաշխիք։

Համագործակցելով Հայաստանում գործող գրեթե բոլոր առաջատար բանկերի հետ՝ E-auto-ն իր հաճախորդներին տրամադրում է նաև ավտովարկ ձևակերպելու հատուկ հնարավորություն՝ սկսած ընդամենը 5% կանխավճարից։

Հավելենք, որ E-auto-ն էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման ծառայություններ է մատուցում ոչ միայն իր հաճախորդներին, այլև HONGQI-ի բոլոր վարորդներին՝ նրանց տրամադրելով իրականացված աշխատանքների երաշխիք:

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է www.hongqi.am կայքում, Facebook-յան էջում և +37410330330, +37491330330 հեռախոսահամարներով։

E-auto ընկերության մամուլի ծառայություն՝ [email protected]