Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է

Այս իշխանությունը ժողովրդին միայն հույս է վաճառել․ Նարեկ Կարապետյան

«Ի՞նչ է խոսք տվել, որ արել է այս իշխանությունը։ Մեր ժողովրդից քվե է պահանջել, հույս է վաճառել»,- այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց  «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։  Կարապետյանը հիշեցնում է, թե գործող իշխանությունը ի՞նչ խոստումներ է տվել, որոնք անկատար են մնացել։

«Թոշակների հետ կապված նա խոսք էր տվել մինչև 60 000 դրամ բարձրացնել միջին թոշակը, այսօր միջին թոշակը 49 000 դրամ է։ 2021 թ․-ին խոսք էր տվել վերադարձնել Հադրութի շրջանը։ Խոսք էր տվել աղքատությունը կրճատել 2 անգամ,բայց աղքատությունը չի կարողացել կրճատի նույնիսկ 3 %-ով»,- մանրամասնեց նա։

 Միևնույն ժամանակ Կարապետյանն ընդգծեց, որ «Ուժեղ Հայաստանի» ծրագրում հստակ նշված են հինգ քայելը, որոնք հետագայում ժողովուրդը կարող է պահանջել։

  «Ի՞նչը պետք է ստիպի մեր հայրենակիցներին՝ գնալ և ընտրել այն ուժին, որը վերջնականապես կործանեց Արցախը, որը աղքատությունը 8 տարվա ընթացքում չի նվազեցրել, Շիրակի մարզում  ամեն 2-րդն ապրում է ամսական 50-60000 դրամից քիչ գումարով, մինչդեռ հարևան երկիրը 2 անգամ նվազեցրել է և 100 000-ավոր մարդկանց աղքատությունից հանել»։

Լրագրողի դիտարմանը, թե ասում են՝ խաղաղությունը, Կարապետյանն արձագանքեց․ «Հայաստանում ոչ մի ղեկավար և ոչ մի ղեկավար ուժ այդքան չի խոսել խաղաղությունից, որքան  Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, և այդքան պատերազմ չի բերել, ինչքան Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Իրենցից շատ խաղաղությունից խոսացած չկա, բայց իրենցից շատ  մեր ժողովրդին պատերազմ բերած չկա։  Ի՞նչ է նշանակում՝ կորուստներ եղել են։ Կորուստներ չեն, մարդիկ են, մարդկային խեղված 1000-ավոր ճակատագրեր են, որից հետո, չվերցնելով քաղաքական պատասխանատվություն, հանձնելով 1000-ամյա մեր բնօրրանը, խոստումներից ոչ մեկը չի կատարել։ Երեք պատերազմ է բերել, ինչ խոսք է տվել, չի՛ կարողացել անել։Չեն ընդունում նրան։ Չի՛ կարողանում ազդի պրոցեսների վրա։ Քանի անգամ մենք պետք է  առերեսվենք այդ պրոբլեմի հետ, որ հասկանանք՝ չի կարողանում մարդ անել։ Մի բան կարողանում է լավ անել՝ հույս վաճառում է»։