Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2026 թվականի նախագծերը

2025 թվականը «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի շարժման համար դարձավ ոչ միայն աճի, այլև խորքային ներազդեցության տարի։ Ավելի քան 60,000 աշակերտ՝ Հայաստանի դպրոցահասակ երեխաների մոտ մեկ հինգերորդը, առնչվեց հիմնադրամի կրթական ծրագրերին։ 40 նոր Ուսուցիչ-առաջնորդներ վերապատրաստվեցին և գործուղվեցին տարբեր մարզեր, Շրջանավարտների ավելի քան 70%-ը շարունակեց իր գործունեությունը կրթության ոլորտում՝ ստանձնելով ղեկավար և համակարգային դերեր։ Ներքին գնահատումները ևս փաստում են ներազդեցության խորությունը․ մասնակիցների 98%-ը նշում է առաջնորդական էական աճ, իսկ 93-98%-ը՝ դասավանդման որակի բարելավում։

Այս արդյունքները վկայում են, որ դասարանից սկսվող փոփոխությունը կարող է հասնել համակարգային մակարդակի։ Եվ հենց այդ համոզմունքով կազմակերպությունը մուտք է գործում 2026 թվական՝ ոչ միայն պահպանելու ձեռքբերումները, այլև բազմապատկելու ազդեցությունը։

2026 թվականին «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն նախատեսում է ընդլայնել իր աշխարհագրական և ծրագրային ընդգրկումը՝ ավելացնելով նոր դպրոցներ և համայնքներ, ուժեղացնելով պետական և ինստիտուցիոնալ համագործակցությունը, ինչպես նաև խորացնելով ուսուցիչների մասնագիտական ու առաջնորդական զարգացման մոդելը։ Հիմնադրամը նպատակ ունի մեծացնել Ուսուցիչ-առաջնորդների ներգրավվածությունը՝ միաժամանակ զարգացնելով շրջանավարտների ցանցը որպես կրթական բարեփոխումների շարժիչ ուժ։

Առաջիկա տարվա օրակարգում է նաև տվյալահեն կառավարման գործիքների զարգացումը, աշակերտների առաջընթացի չափման մեխանիզմների կատարելագործումը և համայնքային նախաձեռնությունների ընդլայնումը, որպեսզի կրթական հավասարության գաղափարը վերածվի ոչ միայն ծրագրի, այլ ազգային առաջնահերթության։

Եթե 2025-ը հաստատեց շարժման հասունությունն ու ներազդեցության խորությունը, ապա 2026-ը նախատեսվում է դարձնել համակարգային փոփոխության արագացման և կրթական հավասարության նոր փուլ սկսելու տարի։

MindX. «Հայաստանի կրթական նախաձեռնության» առաջին միջազգային համաժողով

Այս նոր փուլի մեկնարկը կազդարարվի «Հայաստանի կրթական նախաձեռնություն»-ի առաջին միջազգային համաժողովով, որը կկայանա մարտի 27-28-ին։ Կրթության և նորարարության երկօրյա համաժողովը կհամախմբի միջազգային և տեղական կրթության փորձագետների, քաղաքականություն մշակողների և համակարգային որոշումներ կայացնողների, դպրոցների ղեկավարների, Ուսուցիչ-առաջնորդների, հետազոտողների, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների և զարգացման գործընկերների։

Համաժողովը կդառնա ոչ միայն փորձի փոխանակման հարթակ, այլև ռազմավարական երկխոսության տարածք, որտեղ կքննարկվեն կրթական հավասարության, առաջնորդության զարգացման, տվյալահեն կառավարման, կրթական նորարարության և հանրակրթության դիմակայունության հիմնարար հարցերը։ Երկօրյա ծրագրի ընթացքում նախատեսվում են հիմնական զեկույցներ, թեմատիկ պանելային քննարկումներ, աշխատարաններ և համատեղ նախագծման սեսիաներ, որոնց նպատակն է ձևակերպել գործնական առաջարկներ և համագործակցության նոր ձևաչափեր։

«Հայաստանի կրթական նախաձեռնության» համաժողովը կդառնա այն կետը, որտեղ դասարանից սկսված փոփոխությունը կհանդիպի պետական քաղաքականությանը, միջազգային փորձին և տեղական առաջնորդությանը՝ ձևավորելով համատեղ պատասխանատվություն Հայաստանի կրթական ապագայի համար։

Ուսումնական առաջընթաց՝ սոցիալ-հուզական աջակցությամբ

2026 թվականին «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն կշարունակի խորացնել և ընդլայնել իր կրթական ծրագրերը՝ միտված երեխաների ակադեմիական, սոցիալ-հուզական և քաղաքացիական ամբողջական զարգացմանը։ «Սերունդ» դպրոցի ամբողջական փոխակերպման ծրագիրը կընդլայնի իր աշխարհագրությունը՝ ամրապնդելով արդեն ներգրավված դպրոցներում իրականացվող փոփոխությունները և միավորելով նոր դպրոցներ՝ ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում։ Ծրագիրը կշարունակի խթանել ուսուցիչների մասնագիտական զարգացումը, ծնողների ակտիվ ներգրավվածությունը և դպրոց–ընտանիք համագործակցության խորացումը՝ ձևավորելով երեխայակենտրոն և աջակցող կրթական միջավայրեր։ Միաժամանակ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ իրականացվող Ուսումնական առաջընթացի աջակցության ծրագիրը 2026-ին կշարունակի աջակցել ուսումնական բացեր ունեցող աշակերտներին՝ համակցելով ակադեմիական և սոցիալ-հուզական ուսումնառությունը և ընդլայնելով ազդեցությունը նոր դպրոցներում։

Նույն ժամանակահատվածում կշարունակվի նաև «Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական աջակցություն Հայաստանի դպրոցներում» նախաձեռնությունը՝ Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ։ 2026 թվականին նախատեսվում է ամփոփել նախորդ փուլերի արդյունքները և ապահովել միջամտությունների կայունությունը՝ խորացնելով դպրոցների կարողությունները հոգեկան առողջության և բարեկեցության խթանման ուղղությամբ։ Ծրագիրը կշարունակի ընդգրկել մեծ թվով դպրոցներ՝ միաժամանակ ապահովելով ազդեցության գնահատման մեխանիզմներ և համակարգային փոփոխությունների ներդրում կրթական միջավայրում։

Համակարգային ներազդեցության ամրապնդում

2026 թվականին կազմակերպությունը նախատեսում է նոր փուլ մտնել՝ ընդլայնելով շրջանավարտների դերակատարությունը կրթական քաղաքականության և համայնքային զարգացման գործընթացներում։ Կշարունակվի պետական և բուհական գործընկերությունների խորացումը, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի հետ համատեղ իրականացվող Ուսուցիչների առաջնորդության մագիստրոսական ծրագրի շարունակական զարգացմամբ և ընդլայնմամբ։ Միաժամանակ կզարգացվեն առաջնորդության և մասնագիտական աճի նախաձեռնությունները՝ ներառյալ շրջանավարտների ցանցի կարողությունների զարգացման ծրագրերը, մենթորության և համագործակցային հարթակները, որոնք հնարավորություն կտան շրջանավարտներին ավելի համակարգային ազդեցություն ունենալ թե՛ դպրոցներում, թե՛ ոլորտային որոշումների կայացման մակարդակում։