Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»
Քաղաքականություն

Փաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ

Գործող իշխանությունները խիստ խուճապահար են ընդդիմության շարքերում տեղի ունեցած գործընթացներից, փորձում են մեթոդներ գտնել ընդդիմադիր առաջատար կուսակցություններին և դաշինքներին զրկել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

Ոգեշնչված լինելով, այսպես կոչված, «մոլդովական սցենարից»՝ փաշինյանական իշխանությունը իր գլխավոր հակառակորդներին նաև փորձում է ներքաշել անպտուղ բանավեճերի դաշտ, մեղադրանքներ կարել, իրեն հավատարիմ ԿԸՀ-ի ու դատաիրավական համակարգի միջոցով զրկել ընդդիմությանը ԱԺ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Այս հարցում Քաղաքացիական պայմանագիր-ն, իհարկե, սեփական շարքերը չի օգտագործում, այլ հաստիքային արևմտամետներին, որոնք էլ զոնդաժ են անում հանրային կարծիքը, նաև իրենց վրա վերցնում ընդդիմությանը հարվածելու «առաքելությունը»։ Այս հարցում էլ հստակ դերաբաժանում է արված։

«Հանրապետություն» կուսակցության թիրախում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումն ու «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն են։ Արևմտամետ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրեթե ամենօրյա պարբերականությամբ հարցազրույցներ է տալիս, պահանջում չգրանցել Սամվել Կարապետյանի թիմին։ «Չպետք է թույլ տալ, որ նրանք մասնակցեն ընտրություններին այնպես, ինչպես դա արվեց Մոլդովայում»,- ասել էր Սարգսյանը։

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էլ, մեր տեղեկություններով, դիմել է Գլխավոր դատախազությանը և Ազգային ժողովին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին արգելելու պահանջով։ Իրեն արևմտամետ հռչակած այս սեգմենտը մշտապես հանդես է գալիս որպես Նիկոլ Փաշինյանի հարվածային ուժ, օգտագործվում ամենակեղտոտ հանձնարարություններում՝ թիրախավորելու ազգային ուժերին։ Դրա դիմաց երբեմն-երբեմն Փաշինյանը «թուլափայ» է նետում նրանց առջև։

Աննա Մարգարյան