Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Կոտայքի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության դեպքեր. երկու անձ կալանավորված է

Այս տարվա հունվարի 26-ին Առինջ գյուղի մի բնակիչ ահազանգել էր Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ իր բացակայության ընթացքում կոտրել են տան պատուհանն ու գողացել 9 հազար դոլար։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ։

Մինչ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկում էին բացահայտմանն ուղղված միջոցառումներ՝ փետրվարի 6-ին ստացվեց նմանատիպ ևս երկու ահազանգ, երկուսն էլ Վերին Պտղնի գյուղից։ Մի դեպքում խառնել ու թալանել էին տունը՝ թողնելով ոտնահետքեր, մյուս դեպքում՝ ոչինչ չգողանալով փախել էին։

Հետքերը հուշում էին, որ գողություններին մասնակցել է առնվազն երկու անձ։ Կոտայքի քրեական ոստիկանների վարկածով երեք դեպքն էլ նույն անձանց գործն է։

Այս տրամաբանությամբ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները ստացան տեղեկություն, որ բնակարանային գողություններն ու փորձը կատարել են մայրաքաղաքի բնակիչներ 31-ամյա և 27-ամյա տղամարդիկ։ Ավելին, քրեական ոստիկաններին հաջողվեց նաև փաստով բռնել նրանց։
Փետրվարի 14-ին տղամարդիկ կենցաղային իրերի գողություն կատարեցին նաև մայրաքաղաքի Բագրևանդի փողոցի մի տնից, և նույն փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայով տեղափոխում էին գողոնը, երբ Կոտայքի քրեական ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ, ժամը 15․35-ին Արշակունյաց պողոտայում երեքին էլ ձերբակալեցին ու տեղափոխեցին Քրեական ոստիկանության մարզային վարչություն։

31 և 27 տարեկան տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նրանք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։