«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը պատրաստ է մեկնել Իրան` պաշտպանելու բարեկամ Իրանին, Իրանի բարեկամ ժողովրդին, այդ թվում` Իրանում բնակվող բոլոր հայերին․ Խաչիկ Ասրյան
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը պատրաստ է մեկնել Իրան` պաշտպանելու բարեկամ Իրանին, Իրանի բարեկամ ժողովրդին, այդ թվում` Իրանում բնակվող բոլոր հայերին։
Վերջին 35 տարիների ընթացքում, երբ Հայաստանը վերականգնեց իր անկախ պետականությունը, հարևան Իրանն իր բարեկամական ձեռքը մեկնեց Հայաստանին՝ օգնելու կայանալ և հզորանալ: Ավելին, Իրանը միշտ կանգնած է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության սկզբունքային դիրքերում:
44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Արցախը գրավելու համար Ադրբեջանին, Թուրքիային, Իսրայելին ուղղակի աջակցություն ցուցաբերած, անկախ և ինքնիշխան պետություններին ատող և ոչնչացնել ցանկացող, մարդկությանը ստրկացնել փորձող, աշխարհում նոր պատերազմներ կազմակերպող, ազգային պատկանելիություն և հայրենիք չունեցող, առևտրական, Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարեց, որ ԱՄՆ-ն լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել, ասել է թե՝ պատերազմ է սկսել Հայաստանի հարևան, բարեկամ և բնական դաշնակից Իրանի դեմ։
Իրանի դեմ պատերազմն ուղիղ կերպով առնչվում է նաև Հայաստանին․ այդ նույն պատերազմը ոչնչացնելու է նաև Հայաստանի սահմանները, Հայաստանի անվտանգությունը, Հայաստանի տնտեսությունը։
Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություն, ցանկացած պատերազմ հարվածում է առաջին հերթին Իրանի բնակչությանը, այդ թվում՝ Իրանում բնակվող բոլոր հայերին։
Հաշվի առնելով, որ 44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը՝ իմ գլխավորությամբ և իմ հրամանատարությամբ, միշտ պաշտպանել և պաշտպանում է Հայ ժողովրդին, Հայոց Հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայոց Պետությունը և միշտ պատրաստ է պաշտպանել Հայաստանի և Հայ ժողովրդի իսկական բարեկամ, բնական դաշնակից պետություններին ու նրանց ժողովուրդներին, պաշտոնապես հայտարարում ենք՝
- Ամբողջությամբ մեր զորակցությունն ենք հայտնում բարեկամ Իրանին, Իրանի բարեկամ ժողովրդին, այդ թվում՝ Իրանում բնակվող բոլոր հայերին,
- 44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական քաջերի ջոկատը՝ իմ գլխավորությամբ և իմ հրամանատարությամբ, հենց այսօր պատրաստ է մեկնել Իրան, Իրանում բնակվող բոլոր հայերից ձևավորել նվազագույնը 5․000-անոց Կամավորական Կորպուս և Իրանի Զինված Ուժերի, Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի հետ միասին կռվել Հայաստանի բարեկամ և բնական դաշնակից Իրանի և Իրանի ժողովրդի արտաքին բոլոր թշնամիների դեմ։
Խաչիկ Ասրյան
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...