Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Սպորտ

Սպերցյանի գոլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթել «Ռոստով»-ին և վերադառնալ առաջին հորիզոնական

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով կարևոր հաղթանակ տարավ «Ռոստովի» նկատմամբ։

​Հանդիպման հենց մեկնարկում իրեն փայլուն դրսևորեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 8-րդ րոպեին նա վստահորեն իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ բացելով խաղի հաշիվն ու առաջ մղելով «ցլերին»։

​Թեև առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը (Ալեքսեյ Միրոնովը ևս աչքի ընկավ 11-մետրանոցից), տանտերերը կարողացան կորզել հաղթանակը. 73-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Նիկիտա Կրիվցովը։

​«Ռոստովի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։ Նա խաղադաշտ դուրս եկավ հանդիպման վերջնամասում՝ 83-րդ րոպեին՝ փորձելով օգնել իր թիմին խուսափել պարտությունից։

​Առաջին խաղակեսում VAR համակարգը միջամտեց խաղին երեք անգամ։ 38-րդ րոպեին անգամ չեղարկվեց տանտերերի ֆուտբոլիստ Ժուան Բատչիի գոլը՝ թիմակից Ջոն Կորդոբայի ձեռքով խաղի պատճառով։

​«Ռոստովը» հանդիպումն ավարտեց 9 հոգով։ 51-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվեց պաշտպան Դմիտրի Չիստյակովը, իսկ 90+6-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտ ստացավ Իլյա Վախանիան։

​Այս հաղթանակի շնորհիվ Էդուարդ Սպերցյանի թիմը վաստակեց 43 միավոր և շրջանցելով «Զենիթին» (42 միավոր)՝ վերադարձավ ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ «Ռոստովը» 21 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը։