Love Is… քարտեր Յունիբանկից․ խորհրդանշական դիզայն և Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն
Յունիբանկը թողարկել է Love Is… բանկային քարտերի նոր շարք՝ վառ և ջերմ հիշողություններ արթնացնող դիզայնով։ Նոր քարտերը համատեղում են շահավետ սպասարկման պայմաններն ու լեգենդար նկարազարդումներից ոգեշնչված ձևավորումը՝ միաժամանակ հաճախորդներին ընձեռելով Փարիզ ռոմանտիկ ուղևորություն շահելու հնարավորություն։ Հաճախորդները կարող են չորս դիզայնից ընտրել այն տարբերակը, որն առավել համահունչ է իրենց տրամադրությանը, և ունենալ քարտ, որը ամեն օր կհիշեցնի հոգատարության և սիրո կարևորության մասին։
Յունիբանկի Love Is… քարտերը բազմարժութային են. քարտին կցված են հաշիվներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով, ինչը հարմար է հատկապես արտերկրում վճարումների համար: Քարտերի օրական սահմանաչափը կազմում է մինչև 2.5 մլն դրամ։ Քարտապաններին տրամադրվում է հարմար մոբայլ հավելված, անվճար SMS ծանուցումների հնարավորություն և շուրջօրյա աջակցություն։ Քարտը ձևակերպելու համար կարելի է դիմել Յունիբանկի ցանկացած մասնաճյուղ։
«Love Is… քարտը ոչ միայն հարմար միջազգային Visa քարտ է՝ ժամանակակից հնարավորություններով, այլև ջերմ հիշողություններ ու դրական զգացողություններ փոխանցելու միջոց։ Վստահ ենք, որ քարտերի այս շարքը կվայելի մեծ պահանջարկ այն հաճախորդների շրջանում, ովքեր գնահատում են ոչ միայն հարմարավետությունն ու տեխնոլոգիական առաջընթացը, այլև անկեղծ սիրո մասին պատմությունները», — նշել է Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը։
Հայտնի նկարազարդումները հիմնված են նորզելանդացի նկարչուհի Քիմ Գրովի և նրա իտալացի ամուսնու՝ Ռոբերտո Կազալիի իրական սիրո պատմության վրա։ Սկզբում ստեղծված որպես անձնական հաղորդագրություններ՝ դրանք ժամանակի ընթացքում դարձել են զգացմունքների համաշխարհային խորհրդանիշ։ Այսօր այդ պատմությունը շարունակվում է Յունիբանկի քարտերի միջոցով։
Սիրո քաղաք՝ Փարիզ երկու անձի համար նախատեսված մեկշաբաթյա ուղևորության խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է պարզապես ձևակերպել Յունիբանկի Love Is… քարտը և մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը կատարել առնվազն մեկ գործարք։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից