Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

«Կարմիր գորգին կոշիկս պոկվեց և սոսինձներով փորձում էինք ամրացնել, որ կարողանամ անցնել». Սոնա Ռուբենյան

Մարտի 29-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխություն 2026»-ը: Մինչ պարզ կդառնա ովքեր են տարվա լավագույնները, Tert.am Life-ի հետ զրույցում նախորդ տարի տարվա լավագույն երգչուհի անվանակարգում հաղթող ճանաչված Սոնա Ռուբենյանը պատմել է հաղթանակի ու զգացողությունների մասին:

«Հաղթանակն առհասարակ մարդու կայնքում շատ մեծ դեր ունի, քանի որ հաղթանակի բերկրանքը միշտ պահում ես քո սրտում։ Կյանքի տարբեր փուլերում ունեցել եմ մեծ ու փոքր հաղթանակներ, և հենց այդ զգացողությունն է ինձ առաջ մղում իմ աշխատանքում»,- մեզ հետ զրույցում ասաց Սոնան:
Երգչուհին խոսելով մրցանակաբաշխության երեկոյի հիշողություններից, նշեց, որ իր անունը լսելն այդ օրվա ամենատպավորիչ հիշողությունն էր.

«Բայց նաև կարմիր գորգին կոշիկս պոկվեց և սոսինձներով փորձում էինք ամրացնել, որ կարողանամ անցնել կարմիր գորգը և շարունակել օրը։ Բեմի վրա էլ արդեն շատ զգույշ էի քայլում, որպեսզի կրկին չպոկվեր և չընկնեի»,- մեզ հետ զրույցում պատմեց երգչուհին:



Անդրադառնալով մրցանակաբաշխությունների կարևորության և հայկական երաժշտական դաշտի զարգացման  վրա ազդեցությանը, Սոնա Ռուբենյանը նկատեց.

«Բազմիցս ասել եմ ու ցանկանում եմ նորից նշել, որ «Խազեր» մրցանակաբաշխությունը շատ կարևոր դեր ունի հայկական երաժշտական դաշտի զարգացման գործում և այս մրցանակաբաշխության տեղը դատարկ էր, դա ակնհայտ երևում էր։ Ուրախ եմ, որ «Խազեր» մրցանակաբաշխությունն այլևս իրականություն է և ներկայացնում է բացառապես որակյալ երաժշտություն՝ ընդգրկելով բոլոր ժանրերը՝ դասական, ռոք, փոփ, ջազ… և այդ բոլոր ժանրերում ստեղծագործող մարդկանց»: