Աբու Դաբիի կառավարությունը կհոգա Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով արգելափակված զբոսաշրջիկների հյուրանոցային ծախսերը
Մերձավոր Արևելքում աճող լարվածության և դրան հաջորդած թռիչքների համատարած չեղարկումների ֆոնին, Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության դեպարտամենտը հրահանգել է էմիրության բոլոր հյուրանոցներին թույլ տալ ճամփորդական սահմանափակումների պատճառով մնացած հյուրերին երկարացնել իրենց կեցությունը: Ըստ Gulf News-ի հաղորդման՝ կառավարությունը ստանձնել է լրացուցիչ ծախսերի փոխհատուցումը:
2026 թվականի փետրվարի 28-ին հյուրանոցների գլխավոր տնօրեններին ուղարկված շրջաբերականում դեպարտամենտը նշել է, որ որոշ այցելուներ արդեն հասել են իրենց նախատեսված մեկնման (check-out) ժամկետին, սակայն ի վիճակի չեն լքել երկիրը իրենց կամքից անկախ հանգամանքների պատճառով:
Այս հրահանգն արձակվել է Մերձավոր Արևելքում տարածաշրջանային լարվածության սրման համատեքստում, ինչը խաթարել է թռիչքների իրականացումը և հանգեցրել ճամփորդական ժամանակավոր սահմանափակումների տարածաշրջանի որոշ հատվածներում:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...