Առաջին անգամ. Հայաստանն ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում
Հայաստանն առաջին անգամ ընդգրկվել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում։ Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի և դրա գործընկեր կազմակերպության՝ «Լրագրողների անվտանգության պլատֆորմի» այսօր հրապարակած տարեկան զեկույցում։ «2025 թվականի ընթացքում Հայաստանն առաջին անգամ Պլատֆորմի կողմից արձանագրվել է որպես լրագրող կամ այլ մեդիա դերակատար ձերբակալող պետությունների շարքում։
Դա տեղի ունեցավ փոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ նախնական կալանքը որպես խափանման միջոց ընտրելուց հետո»,– նշված է «Մամուլի ազատությունը 2025 թվականին» վերնագրված փաստաթղթում։ Զեկույցի համաձայն՝ Հայաստանից բացի ազատազրկված լրագրողներ կան եվրոպական ևս հինգ երկրներում՝ Ռուսաստան (58 ձերբակալված լրագրող), Ադրբեջան (36), Բելառուս (27), Թուրքիա (24) և Վրաստան (1)։
Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակող իշխանությունները հաջողացրել են նույնիսկ այս հարցում հետընթաց գրանցել «նախկինների» համեմատ։ Առավել ևս, որ լրագրողների ձերբակալությունները միջազգային հանրության և իրավապաշտպանների կողմից միշտ էլ ավելի խիստ քննադատության են արժանանում, հարկավոր էր այդ հանգամանքը հաշվի առնելով՝ նուրբ վարք դրսևորել։
Ազատ խոսքի դեմ ՀՀ գործող իշխանությունների ոտնձգությունները որևէ լավ տեղ չեն տանելու, իսկ տարբեր վարկանիշներում բացասական ներկայացվածությունը վնասելու է միայն Հայաստանին և նրա հեղինակությանը։ Թեպետ այս հանգամանքը քիչ է մտահոգում փաշինյանական իշխանությանը, որը Արևմուտքից քարտ-բլանշ է ստանում՝ ամեն գնով վերարտադրվելու համար։
Նունե Կիրակոսյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...