Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ. Նիկոլ Փաշինյան
Շատ կարևոր ենք համարում Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության հիման վրա տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հաստատումը, Հայաստանը և Ադրբեջանը հենց այդ հենքի վրա են կառուցել խաղաղությունը: Այս մասին Թբիլիսիում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շնորհակալություն եմ ուզում հայտնել ևս մեկ անգամ վարչապետ Կոբախիձեին՝ այս ողջ ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին իր ցուցաբերած անձնական աջակցության համար, նաև Վրաստանի պետությանն ու ժողովրդին՝ մշտական աջակցության համար:
Այսօր էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ, սա շատ բարձր գնահատականի է արժանի մեր կողմից: Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանի զբոսաշրջիկների համար Վրաստանը եղել է, կա ու շարունակու է մնալ ամենասիրված ուղղություներից մեկը, մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանից Վրաստան այցելությունները աճում են: Սա շատ կարևոր է մեր քաղաքական ակտիվ համագործակցության համար: Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանն ու Վրաստանը շարունակաբար միջազգային հարթակներում ակտիվ համագործակցում են: Մեր տարածաշրջանի ոչ հեշտ ճակատագիրը հաղթահարելու շատ մեծ հնարավորություն կա, ու հույս ունենք, որ այդ հնարավորությունը կօգտագործվի»,- նշել է նա:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...