Պարգևավճարների որոշումն է, որ ինձ «պերաշկի» ուտելու հնարավորություն է տալիս. Նիկոլ Փաշինյան
Ես շատ ուրախ եմ ու գոհ եմ, որ այդ որոշումները կայացրել եմ, որովհետև այդ որոշումն է, որ ինձ հնարավորություն է տալիս «պերաշկի» ուտել: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պարգևավճարների մասին:
«Իմ կարծիքով՝ պետական կառավարման համակարգը սկսեց շատ ավելի մոտիվացված աշխատել, երբ մենք նախորդ տարվա մարտից ու ապրիլից սկսեցինք քննարկել արդյունքի վրա հիմնված վարձատրության համակարգը ներդնելու մասին: Մարտից սկսված՝ մեր ամբողջ պետական կառավարման համակարգն արդեն գիտեր, որ վարձատրության համակարգ է փոխվելու:
Որպեսզի ընդդիմադիրները շատ չչարչարվեն՝ դե զգում եմ, որ տերմինաբանությունների մեջ շատ չեն կողմնորոշվում, նշեմ, որ ես հիմա խոսում եմ պարգևավճարների համակարգի մասին, այն համակարգի, որը միլիոնավոր դրամներ է բաշխում պետական պաշտոնյաների միջև:
Ես գիտեմ, որ երկրում ինստիտուցիոնալ կայացման ավելի բարձր մակարդակ կա, համակարգը մոտիվացված աշխատում է: Մենք՝ որպես պետություն, բավարար չափով լրջացել ենք, շնորհավորում եմ բոլորիս այդ կապակցությամբ»,- նշել է նա:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...