Փաշինյանի կեղծ խաղաղությունը և հակառուսական դրսևորումները
Խորհրդարանում երեկ կառավարության հետ հարցուպատասխանը վերածվել է Նիկոլ Փաշինյանի և ընդդիմության միջև լեզվակռվի։ Հընթացս էլ Փաշինյանը կրկին վտանգավոր հայտարարություններ է արել՝ սլաքներն ուղղելով Ռուսաստանի դեմ։ Մասնավորապես, նշել է, թե Հայաստանն այսօր ունի խաղաղություն, և եթե ինքն իր խաղաղության երաշխավորը չլինի, ոչ ոք չի լինի։ «Մենք հրաժարվեցինք մեր անվտանգության երաշխավորից և դարձանք պետություն, այդ անվտանգության երաշխավորի երաշխավորության ողջ շրջանում մենք չենք եղել պետություն, մեր վրա խաբար էլ չի եղել, որ մենք պետություն չենք»,- ասել է Փաշինյանը։
Այս կերպ նա առանց անուններ տալու մեղադրում է Ռուսաստանին, նաև «բոչկա» գլորում Հայաստանի նախկին իշխանությունների դեպ ուղղությամբ, որոնք էլ հենց Ռուսաստանի հետ համապատասխան պայմանագրեր էին կնքել։ Ընդհանրապես խաղաղությունը Փաշինյանի համար դարձել է նախընտրական գլխավոր կարգախոսը, և այն շահագործելով՝ վերջինս ցանկանում է կրկին վերընտրվել։ Վերջին օրերին սոցիալական ցանցերում, ինչպես նաև փողոցներում մեծ բիլբորդների վրա կարելի է տեսնել կապույտ ֆոնի վրա «Խաղաղություն» գրառումը, որն ուղեկցվում է Փաշինյանի հայտնի սրտիկի պատկերով։
Դեռ ավելի վաղ նշել ենք, որ Փաշինյանի հիմնական կարգախոսը լինելու է հենց խաղաղությունը, իսկ մյուս բոլոր կուսակցություններին մեղադրելու են պատերազմ հրահրելու մեջ։ Փաշինյանն օգտագործում է հասարակության վախերն ու խաղաղ ապրելու ցանկությունը՝ ընտրություններում ձայներ հավաքելու համար։ Առայժմ ընդդիմությանը չի հաջողվում հանրությանը բացատրել, որ փաշինյանական կուսակցությունն ամենևին էլ խաղաղություն բերող չէ, այլ, ընդհակառակը, հենց ինքն է պատերազմի հրձիգը, իսկ ներկայումս Ադրբեջանի խաղաղասիրական դրսևորումներն ու հռետորաբանության մեղմացումն ընդամենը մեկ նպատակ են հետապնդում՝ հունիսին ապահովել իրենց դրածոյի վերընտրությունը, որից հետո Ադրբեջանը նոր նախապայմաններ կքաշի։
Սոնա Գալստյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...