Ֆասթ Բանկը դարձել է «Փյունիկ» ակումբի տիտղոսային հովանավորը
Ֆասթ Բանկը դարձել է հայկական ֆուտբոլի առաջատար «Փյունիկ» ակումբի կանանց և երիտասարդական թիմերի տիտղոսային հովանավորը, ինչպես նաև իր հովանու տակ է առել «Փյունիկ» ակադեմիայի երկու պատանեկան թիմերը:
Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը նշել է․ «Փյունիկ ֆուտբոլային ակումբի հետ այս համագործակցությունը մեր բնական արժեքների արտահայտումն է: Այս համագործակցությամբ մենք նաև ցանկանում ենք ներդրում ունենալ մեր ֆուտբոլասեր երեխաների աճի և զարգացմանը: Մենք վստահ ենք, որ համատեղ համագործակցությամբ կունենանք դրական արդյունք»:
«Փյունիկը» հայկական լեգենդար ֆուտբոլային ակումբ է՝ 16 չեմպիոնական տիտղոսով և 8 գավաթով։ Այս ակումբից են մեծ ֆուտբոլ ճանապարհել Հենրիխ Մխիթարյանին և Հայաստանի հավաքականի ոսկե սերնդի աստղերին։
«Փյունիկ» ՖԱ գլխավոր տնօրեն Սուրեն Բաղդասարյանը կարևորել է Բանկի հետ գործակցությունը․ «Հուսով ենք, որ Բանկի հետ համագործակցությունը շատ լուրջ առաջընթաց կապահովի», - ասել է նա:
Գործակցության մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը, Արտակ Դաշյանը և երևանյան թիմի այլ առաջատար ֆուտբոլիստներ։ Ավագյանը, իր հերթին, «Փյունիկը» համարում է իր երկրորդ տունը՝ շեշտելով, որ հենց այս ակումբում հանդես գալու ընթացքում են նրան նկատել և հնարավորություն տվել պաշտպանել ազգային ընտրանու գույները․ «Փյունիկի նպատակները միշտ Հայաստանի առաջնություններում եղել են բարձր, տիտղոսների համար ենք պայքարում, այս տարի նույնպես փորձելու ենք հաղթել չեմպիոնությունը և գավաթը», - ասել է նա։
Ֆասթ Բանկն այս գործակցությամբ շարունակում է ներդրումներ կատարել սպորտի ոլորտում։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...