«Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-իկապակցությամբ
Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր․
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Կանանցմիջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ ևերախտագետ սրտով մեծարում Ձեր նվիրյալու սիրառատ ջանքերը ընտանեկան կյանքիբարօրության ապահովման գործում, ինչպեսնաև՝ գովարժան ավանդը պետական ուհասարակական կյանքի տարբերասպարեզներում:
Սիրելի մայրեր և քույրեր, ընտանիքին ուհայրենիքին Ձեր նվիրումով են պահպանվումև սերնդեսերունդ փոխանցվում մեր ազգայինավանդույթները, Ձեր հոգատարդաստիարակությամբ են հասակ առնումազգի և Եկեղեցու արժանավոր զավակները, ովքեր մեր պատմության վճռորոշհանգրվաններում, ինչպես նաև արցախյանպատերազմի օրերին և ներկայիս, իրենցսխրանքներով ու անձնազոհությամբհերոսանում են հայրենյաց պաշտպանությանսրբազան առաքելության մեջ։
Այս տոնը մեր հանրությունը նշում էյուրօրինակ ջերմությամբ և գնահատանքով, ինչը վկայում է Ձեր անգնահատելի դերի ուներդրման մասին և Ձեր որդիների, ամուսինների, հայրերի ու եղբայրներիանսահման սիրո դրսևորումն է: Մաղթում եմՁեզ անսպառ ընտանեկան երջանկություն ևչխամրող գեղեցկություն:
Սիրելի կանայք, Կանանց միջազգայինօրը բոլորիս համար առիթ է, որպեսզի մենքհաստատենք մեր պատրաստակամությունը՝կերտել հավասար իրավունքների ևհնարավորությունների հասարակություն:
Դուք այս աշխարհը լցնում եքներդաշնակությամբ, քնքշությամբ ու սիրով։Աներևակայելի ներուժ ունեցող մարդիկ ենկանայք։ Ուրախությամբ արձանագրենք, որայսօր կանայք մեր երկրում ներգրավված ենամենատարբեր ասպարեզներում՝ կրթականոլորտից, մինչև դատական համակարգ ևԶինված ուժեր։
Խոնարհում և հարգանք որդեկորույսմայրերին, որոնց որդիներն իրենց կյանքըզոհաբերեցին հանուն Հայրենիքի։Խոնարհվում ենք պատերազմում այրիացածկանանց առաջ, որոնք իրենց ուսերին կրելովգլխատված ընտանիքների հոգսիծանրությունը, իրենց զավակներին կոչում ենապրելու, կրթվելու, հաղթահարելուճակատագրի բոլոր դժվարությունները։Խոնարհում այն մայրերին, որոնց որդիներնու ամուսինները, չնայած գտնվում ենգերության մեջ, առ այսօր շարունակում ենիրենց պայքարը, ինչպես նաև այն մայրերինու կանանց, ում որդիներն ու ամուսիններըհամարվում են անհայտ կորած։ Ուժ ուհամբերություն Ձեզ։
Ամենաջերմ մաղթանքներս զինվորներիմայրերին և քույրերին, զինծառայողներիկանանց ու դուստրերին, առանձնահատուկակնածանքի խոսքեր Հայրենիքիպաշտպանությանը ծառայող մեր քույրերին:
Այդքանով հանդերձ, Դուք մնում եք ազգիհիմքը կազմող ավանդական ընտանիքիհենասյունը, իսկ ամենաուժեղ, ամենամաքուր, ամենաանշահախնդիրզգացումը մայրական անվերապահ սերն է։Դուք անմնացորդ նվիրվում եք Ձերերեխաներին, ամենայն ուշադրությամբզբաղվում նրանց դաստիարակությամբ։
Սիրելիներս,
Մարտի 8-ը մեզ համար առիթ է՝արտահայտելու մեր երախտագիտությունըՁեզ և վերահաստատելու մերպատրաստակամությունը՝ անելու ավելինհանուն մեր մայրերի, մեր կանանց, քույրերիու դուստրերի։ Գարնանային այս գեղեցիկտոնի առթիվ կրկին շնորհավորում եմ Ձեզ ևմաղթում քաջառողջություն, անձնական ուընտանեկան երջանկություն։ Թողգարնանային շունչը չլքի Ձեզ, և Ձերգործընկերների, ընտանիքի և սիրելիներիխնամքը, ուշադրությունն ու անսահման սերըմիշտ շրջապատեն Ձեզ, հաջողություններնուղեկցեն Ձեր բոլոր ձեռնարկումներում։
«Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդ
գեներալ-մայոր Արշակ Կարապետյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...