Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն
Հարգելի գործընկերներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։
Հայաստանում այս օրը սկիզբ է դնում կանանց միամսյակին, և մինչև ապրիլի 7-ը յուրաքանչյուր օրը առիթ է տղամարդկանց՝ ամուսինների, որդիների, հայրերի և, իհարկե, գործընկերների համար շնորհավորելու կանանց։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մեծ և բազմապրոֆիլ կոլեկտիվ է, որտեղ այսօր աշխատում է ավելի քան 4700 աշխատակից։ Այս մեծ թիմի կարևոր մասն են կազմում կանայք, որոնք մեր կոլեկտիվի շուրջ 20 տոկոս են։
Այս ցուցանիշը բարձր է լեռնահանքային արդյունաբերության ոլորտին բնորոշ միջին մակարդակից։
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ժամանակակից լեռնահանքային արդյունաբերությունը վաղուց դադարել է լինել բացառապես տղամարդկանց ոլորտ։
Մեր ընկերությունում կանայք հաջողությամբ աշխատում են ամենատարբեր ուղղություններով՝ արտադրությունում, լաբորատորիաներում, ինժեներատեխնիկական ստորաբաժանումներում, բնապահպանության ոլորտում, ինչպես նաև վարչական և կառավարման համակարգում։ Նրանցից շատերը զբաղեցնում են պատասխանատու ղեկավար պաշտոններ։
Լեռնահանքային արդյունաբերությունը բարդ ոլորտ է, որը պահանջում է բարձր մասնագիտական պատրաստվածություն, կարգապահություն և մեծ պատասխանատվություն։ Այդ իսկ պատճառով հատկապես կարևոր է նշել մեր կին գործընկերների նշանակալի ներդրումը ընկերության կայուն զարգացման գործում։
Մենք նաև հպարտանում ենք, որ ԶՊՄԿ-ում գործում է կորպորատիվ արդարության կարևորագույն սկզբունքներից մեկը՝ հավասար աշխատանքին՝ հավասար վարձատրություն։ Մեր ընկերությունում մասնագիտական կարողությունները, գործին նվիրվածությունը և աշխատանքի արդյունքները գնահատվում են անկախ սեռից։
Սակայն ձեր դերը չի սահմանափակվում միայն մասնագիտական ձեռքբերումներով։ Շատ դեպքերում դուք հաջողությամբ համատեղում եք պատասխանատու աշխատանքը ընտանիքի, երեխաների և հասարակության հանդեպ հոգատարության հետ։ Ուժի, պատասխանատվության և հոգատարության այս համադրությունն առանձնահատուկ արժեք է հաղորդում մեր կոլեկտիվին։
Սիրելի գործընկերներ,
շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր աշխատանքի, գործին նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար։ Ձեր ներդրումը կարևոր դեր ունի ոչ միայն ԶՊՄԿ-ի հաջողությունների մեջ, այլ նաև մեր համայնքների և ողջ երկրի զարգացման գործում։
Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, երջանկություն, նոր հաջողություններ և ձեռքբերումներ ինչպես մասնագիտական գործունեության մեջ, այնպես էլ անձնական կյանքում։
Շնորհավոր տոնը։
Ռոման Խուդոլի
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...