Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակին

ԱրարատԲանկը 2025 թվականի արդյունքներով արժանացել է RIA Money Transfer համակարգի  Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակին։ Բանկն այս մրցանակին արժանանում է արդեն յոթերորդ տարին անընդմեջ, ինչը վկայում է կողմերի միջև ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ոլորտում ԱրարատԲանկի կայուն և առաջատար դիրքերի մասին։

Մրցանակը շնորհվել է` Հայաստանում Ria Money Transfer համակարգի զարգացմանը նպաստելու, ամուր և կայուն գործընկերություն ձևավորելու, համատեղ նախագծեր և արշավներ իրականացնելու, ինչպես նաև իրականացված գործարքների քանակական և ծավալային բարձր ցուցանիշներ ապահովելու համար։

Հատկանշական է, որ ԱրարատԲանկն առաջին ֆինանսական հաստատությունն է, որը դեռևս 2012 թվականին ներդրել և զարգացրել է Ria Money Transfer համակարգը Հայաստանի շուկայում։ Այդ ժամանակից ի վեր կողմերը համատեղ իրականացրել են բազմաթիվ նախաձեռնություններ՝ ներառյալ նոր ծառայությունների ներդնումն ու գովազդային արշավները։

2025 թվականի համագործակցության շրջանակում ԱրարատԲանկի և Ria Money Transfer համակարգի կողմից համատեղ իրականացվել է «Առաջնորդ աշխատակից» ակցիան, որի արդյունքում բանկի 15 աշխատակիցներ ստացել են մրցանակներ։ Բացի այդ, ներդրվել է նաև Ria Money Bank deposit հաշիվների համալրման ծառայությունը, որն ընդլայնել է հաճախորդներին առաջարկվող հնարավորությունները։ 

Ria Money Transfer-ի թիմը բարձր է գնահատել ԱրարատԲանկի հետ համագործակցությունը. «ԱրարատԲանկն եղել և մնում է մեր հուսալի գործընկերը, որի հետ արդեն երկար տարիներ վստահ քայլերով ընթանում ենք դեպի մեր ընդհանուր նպատակները։ Բանկի թիմի հանձնառությունը, պրոֆեսիոնալիզմն ու շարունակական աջակցությունը կարևոր դեր են ունեցել գրանցված համընդհանուր արդյունքներում։ Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում ԱրարատԲանկի հետ համատեղ գրանցած հաջողությունը»։

2026 թվականին ԱրարատԲանկը և Ria Money Transfer-ը շարունակելու են համագործակցությունը՝ իրականացնելով նոր թվային նախագծեր, բոնուսային ծրագրեր և նոր համատեղ արշավներ։

Ria Money Transfer-ի մասին

Ria Money Transfer-ը միջազգային դրամական փոխանցումների համակարգ է, որը գործում է աշխարհի ավելի քան 160 երկրում՝ ապահովելով արագ, հուսալի և հասանելի դրամական փոխանցումների ծառայություններ։ Համակարգից հիմնականում օգտվում են 18 տարին լրացած այն անձինք, որոնք ցանկանում են աջակցել արտերկրում բնակվող իրենց հարազատներին՝ ուղարկելով դրամական փոխանցումներ, և ովքեր արտերկրում գտնվող հարազատներից ստանում են ֆինանսական աջակցություն կրթության կամ առօրյա ծախսերի համար։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: