Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թերթի նախորդ համարում անդրադարձել էինք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում գլխավոր միջոցառմանը՝ գալա համերգին, որի համար կառավարությունը 106 մլն դրամ է հատկացրել: Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 14-ին ելույթ կունենա չինական ծագում ունեցող ամերիկացի աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։

Մենք տեղեկացրել էինք, որ գրավոր մի քանի հարց էինք ուղղել նվագախմբին, սակայն պատասխան չենք ստացել: Թերթի հետ կապ հաստատեցին նվագախմբից և տեղեկացրեցին, որ դեռևս փետրվարի 12-ին պատասխան ուղարկել են էլեկտրոնային փոստով: Փաստացի, նվագախումբը չի խուսափել պատասխանից, պարզապես տեխնիկական պատճառներով պատասխանը մեզ չի հասել: Մենք խնդրեցինք նորից ուղարկել պատասխանը, և այն ներկայացնում ենք ստորև:

Մասնավորաբար, հարցին, թե ինչո՞ւ է որոշում կայացվել հրավիրել հենց դաշնակահար Լանգ Լանգին, նվագախմբից պատասխանել են. «Չինական ծագում ունեցող ամերիկացի դաշնակահար Լանգ Լանգը աշխարհի  լավագույն դաշնակահարներից է, մեր ժամանակների ամենաազդեցիկ և հայտնի երաժիշտներից մեկը։

Նա ելույթ է ունենում ամենահեղինակավոր նվագախմբերի հետ աշխարհի լավագույն բեմերում։ Լանգ Լանգը օրեր առաջ ելույթ ունեցավ Միլանում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Մեծ ձեռքբերում է, որ Լանգ Լանգը համաձայնել է հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբել յանական համերգաշրջանի գլխավոր համերգին, որը տեղի կունենա ապրիլի 14-ին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար բացառիկ առիթ է իր հոբել յանը և անցած 20-ամյա ճանապարհն արժևորելու բարձրարվեստ այս համագործակցությամբ։ Լանգ Լանգի՝ Հայաստան կատարելիք այցը կարևոր է ոչ միայն մեր երկրի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար, այլև այն տարածաշրջանային մասշտաբի խոշոր մշակութային իրադարձություն է, որը զգալիորեն կխթանի մշակութային տուրիզմը (համերգին սպասվում է հանդիսատես Վրաստանից, ՌԴ-ից և այլ երկրներից)»։

Ինչ վերաբերում է նրան, թե որքան է կազմելու դաշնակահարի հոնորարը, պատասխան չի տրվել՝ նշելով. «Լանգ Լանգի հետ պայմանագրի դրույթները, որոնք վերաբերում են վերջինիս եկամուտներին, վերջինիս գաղտնիքն են, և մենք չունենք իրավասություն այն բացահայտելու»։ Այնինչ, հարցը կարևոր էր հատկապես այն առումով, որ վճարումը կատարվում է պետբյուջեից, և թափանցիկությունն այս առումով առաջնային է:

Հաջորդ հարցը վերաբերում էր նրան, թե արդյո՞ք տոմսերի վաճառք լինելու է, և եթե այո, ապա ի՞նչ գնային քաղաքականություն է գործելու։ «Տոմսերի վաճառքն արդեն հայտարարված է։ Համերգի տոմսերի արժեքը 5000-ից 50000 դրամի սահմաններում է»,-նշված է պատասխանում։

Իսկ կառավարության հատկացրած 106 մլն դրամը «ծածկելո՞ւ» է բոլոր ծախսերը, թե՞ նվագախումբը հովանավորներ կամ այլ միջոցներ է փնտրելու։ Այս հարցին նվագախմբից պատասխանել են. «ՀՀ կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է դաշնակահարի մասնակցության ծախսերի մի մասը։ Համերգը տեղի է ունենալու Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, ինչը ենթադրում է նաև կազմակերպչական մեծ ծախսեր։ Համերգի կազմակերպչական ծախսերը նվագախումբը պետք է ձեռք բերի ֆոնդհայթայթման միջոցով տարբեր աղբյուրներից, որպեսզի կարողանա պատշաճ կերպով իրականացնել նվագախմբի ստեղծագործական կյանքում մեծ կարևորություն ունեցող այս իրադարձությունը, որը մեծ ճանաչում է բերում նվագախմբին և մեր երկրին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում