Կարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան
Կարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու։
Գրել է Գագիկ Ծառուկյանը։
«Վերջին շրջանում հանդիպումների ժամանակ ինձ հաճախ հարցնում են, թե ի՞նչ կարգախոսով ենք մենք գնալու ընտրությունների։
Մի բան հաստատ կարող եմ ասել. չի´ լինելու այնպես, որ փակ սենյակում սկսենք սիրուն բառեր, սիրուն նախադասություններ մտածել։ Կարգախոսը պետք է լինի բնական՝ մարդկանցից, իրական կյանքից եկող։
Ես ամեն օր հարյուրավոր մարդկանց հետ եմ շփվում՝ բոլոր սոցիալական խավերի, տարբեր տարիքների։
Ի՞նչ են ուզում մարդիկ.
- Որ իրենց երկրում հանգիստ, անվտանգ ապրեն,
- Որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված
- Որ երկրում արդար բարքեր լինեն,
- Որ երիտասարդները չմտածեն երկրից հեռանալու մասին,
- Որ երեխա ունենալը ոչ թե բեռ համարվի, այլ՝ երջանկություն, որ տուն ունենալը ոչ թե երազանք լինի, այլ՝ լուծվող հարց,
- Որ բիզնեսը լինի պաշտպանված,
- Որ գյուղում ապրելը լինի եկամտաբեր ու շահավետ,
- Որ առաջ գնա գիտելիք, աշխատասիրություն ունեցողը, ոչ թե սրա-նրա բարեկամը,
- Որ պետական կառավարման համակարգում արժանի տեղ զբաղեցնեն կրթված, ազնիվ մարդիկ, գիտելիք ու փորձ ունեցողները, ոչ թե՝ ըստ կուսակցական պատկանելության,
- Որ երկրում լինի ներքին համերաշխության մթնոլորտ, ոչ թե բոլորը բոլորին ատեն կամ նախանձեն,
- Որ մարդիկ կարողանան իրենց կյանքը տարիներով իրենց երկրում պլանավորել, որ տարեցտարի աճ ու զարգացում լինի,
- Որ մեր երկիրն ունենա դաշնակիցներ,
- Որ հայը հաղթահարի այսօրվա խեղճությունը,
- Որ հայը նորից դառնա աշխարհում հարգված, հեղինակություն վայելող, իր ազգակցին օգնող։
Առաջին հայացքից՝ սրանք պարզ, հասարակ մարդկային ցանկություններ են։ Բայց հենց այս հասարակ ցանկություններից է ձևավորվում հանրային մթնոլորտը, որն օգնում է ունենալ դրական մտածող, ստեղծող հասարակություն, հենց այդ մթնոլորտն է ստեղծում ամուր, անվտանգ երկիր։ Այնպես որ, կարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու։ Այդ կարգախոսը պիտի լինի մեր հասարակության ընդհանուր առաջարկը՝ մեր երկրի զարգացման, ապագայի համար։ Պիտի իր մեջ ամփոփի մեր հավաքական առաջարկը մեր երկրին, Առաջարկը՝ Հայաստանին։
Մենք այդպես էլ անելու ենք։ Այդ կարգախոսը մենք միասին պիտի ստեղծենք և միասին էլ իրականություն դարձնենք»։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...