Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջան

Հայկական մեծ ընտանիքի առօրյան ու հարաբերությունները ներկայացնող «Մարդամեկը» սիթքոմը կարճ ժամանակում մեծ հաջողություն է գրանցել՝ հավաքելով միլիոնավոր դիտումներ և բարձր վարկանիշ։ Նախագծի ստեղծագործական թիմն արդեն սկսել է երկրորդ սեզոնի նկարահանումների պատրաստական աշխատանքները, որոնք խոստանում են նոր զարգացումներ ու անակնկալներ։ Tert.am Life-ի հետ զրույցում, սիթքոմի պրոդյուսեր և համասցենարիստ Միհրան Ծառուկյանը պատմեց, որ որպես պրոդյուսեր իր առաջին փորձ էր, սակայն նախագիծն արագ սիրվեց հեռուստադիտողների կողմից։

«Ի ուրախություն մեզ՝ նախագիծը շատ սիրվեց, շատ հաջողված ստացվեց, իսկ դիտումներն արդեն միլիոնները անցել են շատ կարճ ժամանակահատվածում»,- նշեց նա։ Նրա խոսքով՝ արդեն սկսվել են երկրորդ սեզոնի նկարահանումները, և նոր մասում հեռուստադիտողին սպասվում են նաև նոր կերպարներ։

«Նոր կերպարներ լինելու են, բայց դեռ չեմ ուզում փակագծերը բացել։ Միայն կարող եմ ասել, որ պատմության կենտրոնում կհայտնվի քեռու կերպարը, նա գալիս է մեր տուն, և հենց նրա շուրջ են սկսվում հիմնական զարգացումները»,- ասաց Միհրան Ծառուկյանը։

Թե ով է մարմնավորելու այդ կերպարը, ստեղծագործական թիմը դեռ գաղտնի է պահում։ «Չեմ ուզում հիմա ասել, թող դա արդեն գովազդներով բացահայտվի»,- հավելեց Միհրանը։

Հետաքրքիր նորություն կա նաև ցուցադրության ձևաչափի հետ կապված։ Երկրորդ եթերաշրջանի առաջին երկու սերիաները նախ կներկայացվեն կինոթատրոնում՝ որպես մեկ ժամ տևողությամբ ֆիլմ։

«Հիմա նկարում ենք երկրորդ սեզոնի առաջին երկու սերիաները։ Դրանք կմիացնենք իրար, կստացվի մոտ մեկ ժամանոց ֆիլմ, և մարդիկ կկարողանան մինչև հեռուստաեթեր գնալը դիտել այն Կինոպարկում»,- պատմեց պրոդյուսերը։

Սիթքոմում նկարահանվել են սիրված դերասաններ՝ Լևոն Հարությունյանը, Իրինա Դանիելյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Արման Խաչատրյանը, Մոսո Կարապետյանը և այլք, ովքեր վստահ են, որ նախագիծը նոր սեզոնով ևս կշարունակի գրավել հանդիսատեսի սիրտը։