Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Վերհիշենք, թե ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին
Նախ՝ Ալիևը այցելեց Ադրբեջանում Իրանի դեսպանատուն և ցավակցություն հայտնեց Գերագույն առաջնորդի մահվան կապակցությամբ։
Դրանից հետո՝ մարտի 5-ին, ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնեցին, թե իբր «Իրանից արձակված ԱԹՍ-ները ընկել են Նախիջևանի տարածքում»։
Ադրբեջանից հնչեցին շատ սուր հայտարարություններ Իրանի հասցեին։ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ Ալիևը հայտարարեց, որ «Նախիջևանի ուղղությամբ իրանական անօդաչու սարքերի հարվածը» որակում է որպես ահաբեկչություն Ադրբեջանի դեմ։
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը, ԱԳՆ-ն և Բաքվում Իրանի դեսպանատունը պաշտոնապես հերքեցին տարածվող տեղեկությունները։
Ադրբեջանը փակեց Իրանի հետ հարակից օդային սահմանը՝ Նախիջևանի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո։ Ամբողջությամբ դադարեցվեց նաև բեռնատարների տեղաշարժը Ադրբեջանի և Իրանի միջև՝ պետական սահմանի բոլոր անցակետերով։
Այնուհանդերձ, Ադրբեջանը աշխարհի տարբեր պետություններից աջակցության զանգեր խնդրեց և ստացավ, այդ թվում՝ Հայաստանից։ Մեր երկրի դրոշը օգտագործվեց հակաիրանական գրառման մեջ։
Կիրակի օրը՝ մարտի 8-ին Ալիևը հեռախոսազրույց ունեցավ Իրանի նախագահի հետ, որի ընթացքում Փեզեշքյանը վերահաստատեց, որ Իրանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հարձակում չի եղել։
Նախագահների զրույցից հետո Ադրբեջանը բացեց սահմանը բեռնատարների համար։ Իսկ այսօր արդեն Իլհամ Ալիևի հանձնարարությամբ հումանիտար օգնություն է ուղարկվել Իրանի Իսլամական Հանրապետություն։
Վերոնշյալ իրադարձությունների շղթան հստակ ցույց է տալիս, թե ինչպես մի քանի օրվա ընթացքում Ադրբեջանը Հայաստանին ներքաշեց հակաիրանական արշավի մեջ, այնուհետև վերադասավորվեց և այժմ հանդես է գալիս որպես Իրանի բարեկամ պետություն։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...